Saturday, October 24, 2009

Թուրքիայի հետ կարելի է պայմանագիր կնքել միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո

/PanARMENIAN.Net/ 22.10.2009 - «Թուրքիայի հետ ցանկացած պայմանագրեր պետք է կնքվեն միայն այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Կարապետյանի խոսքով, պաշտոնական Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի Կարսի պայմանագիրը եւ Թուրքիայի հետ նոր պայմանագրային հարաբերություններ սկսի միայն վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ «համապատասխան հատուցում տրամադրելուց» հետո:

No comments: