«Լրագիր» 23-10-2009- International Crisis Group Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեզերը Տրենդ գործակալությանն ասել է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերության հաստատումը չի կարող Ղարաբաղի բանակցության գործընթացում Երեւանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշման պատճառ լինել: Թուրքիայի հետ հարաբերության նորմալացումը Հայաստանին Ադրբեջանի հետ բանակցությունում կմղի ավելի ճկուն դիրքորոշման:
Ֆրեզերի խոսքով, տարածքների վերահսկողությունը Հայաստանը պատճառաբանում է իր մեկուսացմամբ եւ պաշտպանվելու անհրաժեշտությամբ, եւ հայ-թուրքական սահմանի բացումից հետո այս պատճառաբանությունն այլեւս անհիմն կլինի:
Ֆրեզերի խոսքով, Ղարաբաղյան բանակցությանը կան մի շարք բարդ հարցեր, որոնք առայժմ չեն համաձայնեցվել: Հիմնական հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Իսկ մնացած սկզբունքները գործնականում համաձայնեցված են, ասել է Ֆրեզերը: Կողմերը պայմանավորվել են հանել զորքը «օկուպացված 7 շրջաններից», ինչպես նաեւ ուժ չկիրառել, եթե դա տեղի ունենա, Ֆրեզերի խոսքը մեջբերում է գործակալությունը:Saturday, October 24, 2009
ՀԱՅԵՐՆ ԷԼ ՊԱՏՃԱՌ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
«Լրագիր» 23-10-2009- International Crisis Group Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեզերը Տրենդ գործակալությանն ասել է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերության հաստատումը չի կարող Ղարաբաղի բանակցության գործընթացում Երեւանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշման պատճառ լինել: Թուրքիայի հետ հարաբերության նորմալացումը Հայաստանին Ադրբեջանի հետ բանակցությունում կմղի ավելի ճկուն դիրքորոշման:
Ֆրեզերի խոսքով, տարածքների վերահսկողությունը Հայաստանը պատճառաբանում է իր մեկուսացմամբ եւ պաշտպանվելու անհրաժեշտությամբ, եւ հայ-թուրքական սահմանի բացումից հետո այս պատճառաբանությունն այլեւս անհիմն կլինի:
Ֆրեզերի խոսքով, Ղարաբաղյան բանակցությանը կան մի շարք բարդ հարցեր, որոնք առայժմ չեն համաձայնեցվել: Հիմնական հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Իսկ մնացած սկզբունքները գործնականում համաձայնեցված են, ասել է Ֆրեզերը: Կողմերը պայմանավորվել են հանել զորքը «օկուպացված 7 շրջաններից», ինչպես նաեւ ուժ չկիրառել, եթե դա տեղի ունենա, Ֆրեզերի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment