News.am. 22-10-2009- Կանադական Տորոնտո քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել Կանադայի հայ համայնքի մոտ 300 ներկայացուցիչների մասնակցությամբ: "Ինչպես հայտնում է համայնքի «Հորիզոն» թերթը, ցուցարարները բողոքել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունների դեմ:
Բողոքի գործողությունը նախաձեռնել էին Armen Karo ուսանողական ընկերակցությունը, ՀՅ Դաշնակցության Կանադայի երիտասարդական միության եւ տարատեսակ հայկական ուսանողական միություններ: Ցուցարարները, որոնք դրոշներ եւ պաստառներ էին պարզել, հավաքվել են Nathan Phillips Square հրապարակում եւ երգել են Հայաստանի ազգային հիմնը, որից հետո ելույթներ են հնչել:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել արձանագրությունների դեմ: Նրանք ընդգծել են, որ արձանագրություններն ուղղված են Թուրքիայի շահերի միակողմանի բավարարմանը եւ ավելի են նպաստում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, որ Անկարան համառորեն եւ հետեւողականորեն վարում է:
Բողոքողները հստակ հասկացրել են, որ, չնայած փաստաթղթերի ստորագրմանը, պայքարը չի դադարեցվելու՝ հաշվի առնելով եւ այն հանգամանքը, որ դրան վավերացվելու են Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից: Նրանց շեշտել են իրենց վճռականությունը՝ պայքարել այնքան ժամանակ, քանի չի վերականգնվել արդարությունը, այսինքն պետք է հաստատվեն եւ ճանաչվեն Սեւրի պայմանագրի դրույթները եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:Saturday, October 24, 2009
Տորոնտոյում բողոքի ակցիա է անցկացվել հայ-թուրքական արձանագրությունների դեմ
News.am. 22-10-2009- Կանադական Տորոնտո քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել Կանադայի հայ համայնքի մոտ 300 ներկայացուցիչների մասնակցությամբ: "Ինչպես հայտնում է համայնքի «Հորիզոն» թերթը, ցուցարարները բողոքել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունների դեմ:
Բողոքի գործողությունը նախաձեռնել էին Armen Karo ուսանողական ընկերակցությունը, ՀՅ Դաշնակցության Կանադայի երիտասարդական միության եւ տարատեսակ հայկական ուսանողական միություններ: Ցուցարարները, որոնք դրոշներ եւ պաստառներ էին պարզել, հավաքվել են Nathan Phillips Square հրապարակում եւ երգել են Հայաստանի ազգային հիմնը, որից հետո ելույթներ են հնչել:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել արձանագրությունների դեմ: Նրանք ընդգծել են, որ արձանագրություններն ուղղված են Թուրքիայի շահերի միակողմանի բավարարմանը եւ ավելի են նպաստում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, որ Անկարան համառորեն եւ հետեւողականորեն վարում է:
Բողոքողները հստակ հասկացրել են, որ, չնայած փաստաթղթերի ստորագրմանը, պայքարը չի դադարեցվելու՝ հաշվի առնելով եւ այն հանգամանքը, որ դրան վավերացվելու են Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից: Նրանց շեշտել են իրենց վճռականությունը՝ պայքարել այնքան ժամանակ, քանի չի վերականգնվել արդարությունը, այսինքն պետք է հաստատվեն եւ ճանաչվեն Սեւրի պայմանագրի դրույթները եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment