Tert.am. 21-10-2009- Երևանի ժամանակով 16:00-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` ներկայացնելով հայ-թուրքական Արձանագրությունները և Թուրքիայի ԱԳՆ աշխատանքների ընթացքը:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը հատուկ ընդգծել է, որ վերջին 17 տարվա ընթացքում սա առաջին լուրջ գործողությունն էր Հայաստանի հետ հարաբերություններում:
Նա նշել է, որ Արձանագրությունների ստորգրումը շատ կարևոր քայլ էր Հայաստանի հետ խաղաղության հաստատման, ինչպես նաև ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար: Դավուտօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում շատ են հակամարտությունները, և անցյալ տարվա Հարավային Օսիայի պատերազմը ցույց տվեց, որ նման կերպ շարունակել չի կարելի:
Թուրքիան խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, - ասել է ԱԳ ղեկավարը:
Ելույթից հետո Դավութօղլուին բազմաթիվ հարցեր ուղղեցին, եղան նաև դժգոհ պատգամավորներ, ովքեր բողոքեցին հայ-թուրքական Արձանագրությունների դեմ:
Մասնավորապես, դժգոհ էր Հնարապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Շուքրու Էլքեդաղը, ով կրկնեց իր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի այն թեզը, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը:
Քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը, իր հերթին, հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է հայ–թուրքական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ նա հայկական հարցին վերաբերող մի շարք սուր հարցեր է բարձրացրել։
Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ «հայկական» բառը օգտագործվել է որպես անեծք։ «Մենք պետք է հիշենք դա», – հայտարարել է Դեմիրտաշը՝ ավելացնելով, որ մինչ այժմ Թուրքիայի կառավարությունն անվտանգության համապատասխան միջոցներ չի կիրառում, ինչպես դա երևաց Հրանտ Դինքի սպանության դեպքում։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Թուրքիայից, խորհրդարանի ամբիոնից Դեմիրտաշը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել։ «Հայերի ջարդերը իրենց արտոցոլումը չեն գտել մեր պատմության գրքերում», – հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիայում պատմության դասագրքերը պետք է ձերբազատվեն խտրականության դրսևորումներից։ Նա հայտարարել է, որ թուրքական հասարակությունը կապրի եղբայրության մթնոլորտում այն ժամանակ, երբ պատմության կարտացոլվի «խաղաղության համընդհանուր լեզուն»։Thursday, October 22, 2009
Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից խոսեցին հայկական ջարդերի մասին
Tert.am. 21-10-2009- Երևանի ժամանակով 16:00-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` ներկայացնելով հայ-թուրքական Արձանագրությունները և Թուրքիայի ԱԳՆ աշխատանքների ընթացքը:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը հատուկ ընդգծել է, որ վերջին 17 տարվա ընթացքում սա առաջին լուրջ գործողությունն էր Հայաստանի հետ հարաբերություններում:
Նա նշել է, որ Արձանագրությունների ստորգրումը շատ կարևոր քայլ էր Հայաստանի հետ խաղաղության հաստատման, ինչպես նաև ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար: Դավուտօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում շատ են հակամարտությունները, և անցյալ տարվա Հարավային Օսիայի պատերազմը ցույց տվեց, որ նման կերպ շարունակել չի կարելի:
Թուրքիան խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, - ասել է ԱԳ ղեկավարը:
Ելույթից հետո Դավութօղլուին բազմաթիվ հարցեր ուղղեցին, եղան նաև դժգոհ պատգամավորներ, ովքեր բողոքեցին հայ-թուրքական Արձանագրությունների դեմ:
Մասնավորապես, դժգոհ էր Հնարապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Շուքրու Էլքեդաղը, ով կրկնեց իր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի այն թեզը, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը:
Քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը, իր հերթին, հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է հայ–թուրքական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ նա հայկական հարցին վերաբերող մի շարք սուր հարցեր է բարձրացրել։
Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ «հայկական» բառը օգտագործվել է որպես անեծք։ «Մենք պետք է հիշենք դա», – հայտարարել է Դեմիրտաշը՝ ավելացնելով, որ մինչ այժմ Թուրքիայի կառավարությունն անվտանգության համապատասխան միջոցներ չի կիրառում, ինչպես դա երևաց Հրանտ Դինքի սպանության դեպքում։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Թուրքիայից, խորհրդարանի ամբիոնից Դեմիրտաշը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել։ «Հայերի ջարդերը իրենց արտոցոլումը չեն գտել մեր պատմության գրքերում», – հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիայում պատմության դասագրքերը պետք է ձերբազատվեն խտրականության դրսևորումներից։ Նա հայտարարել է, որ թուրքական հասարակությունը կապրի եղբայրության մթնոլորտում այն ժամանակ, երբ պատմության կարտացոլվի «խաղաղության համընդհանուր լեզուն»։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment