News.am. 30-10-2009- Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԱԾ փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե սահմանի բացման դեպքում անվտանգության խնդիրներ կարող են ծագել, ի՞նչ պիտի անի այդ դեպքւմ ԱԱԾ-ն, ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց. «Իր սովորական, առօրյա աշխատանքը պիտի անի, ոչ մի փոփոխություն: Շատ լուրջ բաներ չեն կատարվելու սահմանի բացման դեպքում, որովհետեւ բացվել չի նշանակում, որ ժողովուդը սահմանի ողջ երկայնքով այս ու այն կողմ է անցնելու: Կոնկրետ տեղեր են լինելու, որտեղ եւ մաքսային, եւ սահմանապահ հսկողություն է իրականացվելու: Ոնց որ մյուս երկրների հետ, այնպես էլ Թուրքիայի հետ է արվելու»:
Ի դեպ, Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի դատին է ներկայացրել 2010թ. բյուջեի նախագիծը, որով 2009թ. համեմատությամբ ԱԱԾ-ին հատկացվող գումարները մոտ 15 տոկոսով կրճատվել են: ԱԱԾ փոխտնօրենը նշեց, որ ԱԱԾ-ի բյուջեն լիովին բավարար է դրված խնդիրները լուծելու համար, իսկ սահմանը բացվելուց հետո այն կարող է ավելացվել:Saturday, October 31, 2009
Հայաստանի ԱԱԾ-ն պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը
News.am. 30-10-2009- Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԱԾ փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը:
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե սահմանի բացման դեպքում անվտանգության խնդիրներ կարող են ծագել, ի՞նչ պիտի անի այդ դեպքւմ ԱԱԾ-ն, ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց. «Իր սովորական, առօրյա աշխատանքը պիտի անի, ոչ մի փոփոխություն: Շատ լուրջ բաներ չեն կատարվելու սահմանի բացման դեպքում, որովհետեւ բացվել չի նշանակում, որ ժողովուդը սահմանի ողջ երկայնքով այս ու այն կողմ է անցնելու: Կոնկրետ տեղեր են լինելու, որտեղ եւ մաքսային, եւ սահմանապահ հսկողություն է իրականացվելու: Ոնց որ մյուս երկրների հետ, այնպես էլ Թուրքիայի հետ է արվելու»:
Ի դեպ, Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի դատին է ներկայացրել 2010թ. բյուջեի նախագիծը, որով 2009թ. համեմատությամբ ԱԱԾ-ին հատկացվող գումարները մոտ 15 տոկոսով կրճատվել են: ԱԱԾ փոխտնօրենը նշեց, որ ԱԱԾ-ի բյուջեն լիովին բավարար է դրված խնդիրները լուծելու համար, իսկ սահմանը բացվելուց հետո այն կարող է ավելացվել:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment