Saturday, October 31, 2009

ԵԹԵ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՎԻ

«Լրագիր» 30-10-2009Եթե լինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացում եւ հայ-թուրքական սահմանի բացում, ապա համոզված եղեք, որ Ղարաբաղի հարցում հանգուցալուծում է եղել: Այդ կարծիքին է Լեւոն տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Մուսինյանը նշել է, թե մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարձրացրած մտահոգություններն ու կանխատեսումները, թե հայ-թուրքական հարաբերության եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի համար շատ վատ զարգացումներ են սպասում, իրականություն են դարձել եւ դեռ շարունակում են այդ վատ հունով ընթանալ: Արման Մուսինյանը նաեւ հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանության վարած վատ քաղաքականության հետեւանքով արձանագրվել են արտաքին քաղաքական իրողություններ, որոնց մի մասն ուղղակի անշրջելի է նույնիսկ իշխանափոխություն անելու պարագայում:

No comments: