News,am. 21-10-2009- Հանրապետական կուսակցությունը մնում է այն կարծիքին, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար նպաստավոր հեռանկարներ է կանխատեսում, եւ Հայաստանը վճռորոշ քայլերով դրան է գնում",- այս մասին հոկտեմբերի 21-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Փոխնախագահը իր համոզմունքն է հայտնել, որ մինչեւ տարվա վերջ երկու ստորագրված արձանագրությունները կհաստատվեն թե՛ Թուրքիայի, եւ թե՛ Հայաստանի ԱԺ-ների կողմից։
«Մենք ավելի շատ սպասելու ենք Թուրքիայի կողմից հաստատմանը, որովհետեւ իրենց մոտ ավելի շատ խնդիրներ կան, այնտեղ ընդդիմադիր ուժերը ավելի ծանրակշիռ են՝ թե ԱԺ-ում, եւ թե հասարաակության մեջ»,-նշեց նա։
Կուսակցականի կարծիքով վերապահումներ չեն լինի, արձանագրությունները ինչպես որ գրված են այնպես էլ կհաստատվեն, բայց թուրքերից հետո կամ միաժամանակ, քանի որ առաջարկը Հայաստանինն է եղել, եւ այն կողմ է հաստատելուն։ Սակայն նա մտավախություն ունի, որ այս ամբողջի էությունը չի հասցվի հասարակության լայն շրջաններին։
«Հասարակությանը պետք է հասցնել այս ամբողջի էությունը։ Արձանագրությունների մեջ որեւէ նախապայմաններ չկան եւ խնդիր չկա, պետք է հասարակությունը եւ ընդդիմությունը նույնպես համոզվեն, որ այս երկկողմ հարաբերությունները, գուցե ինչ-որ վերապահումներով, բայց անհրաժեշտ են»,- հավաստիացրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այն ինչ որ գրված է այդ արձանագրություններում՝ Հայաստանի իշխանությանը լիովին բավարարում է, եւ շուտով կմտնի Սահմանադրական դատարան, կքննվի եւ օրինականությունը հաստատվելուց հետո նոր կմտնի ԱԺ։Thursday, October 22, 2009
Ռազմիկ Զոհրաբյան. Մինչեւ տարեվերջ արձանագրությունները կհաստատվեն թե՛ Թուրքիայի, եւ թե՛ Հայաստանի ԱԺ-ների կողմից
News,am. 21-10-2009- Հանրապետական կուսակցությունը մնում է այն կարծիքին, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար նպաստավոր հեռանկարներ է կանխատեսում, եւ Հայաստանը վճռորոշ քայլերով դրան է գնում",- այս մասին հոկտեմբերի 21-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Փոխնախագահը իր համոզմունքն է հայտնել, որ մինչեւ տարվա վերջ երկու ստորագրված արձանագրությունները կհաստատվեն թե՛ Թուրքիայի, եւ թե՛ Հայաստանի ԱԺ-ների կողմից։
«Մենք ավելի շատ սպասելու ենք Թուրքիայի կողմից հաստատմանը, որովհետեւ իրենց մոտ ավելի շատ խնդիրներ կան, այնտեղ ընդդիմադիր ուժերը ավելի ծանրակշիռ են՝ թե ԱԺ-ում, եւ թե հասարաակության մեջ»,-նշեց նա։
Կուսակցականի կարծիքով վերապահումներ չեն լինի, արձանագրությունները ինչպես որ գրված են այնպես էլ կհաստատվեն, բայց թուրքերից հետո կամ միաժամանակ, քանի որ առաջարկը Հայաստանինն է եղել, եւ այն կողմ է հաստատելուն։ Սակայն նա մտավախություն ունի, որ այս ամբողջի էությունը չի հասցվի հասարակության լայն շրջաններին։
«Հասարակությանը պետք է հասցնել այս ամբողջի էությունը։ Արձանագրությունների մեջ որեւէ նախապայմաններ չկան եւ խնդիր չկա, պետք է հասարակությունը եւ ընդդիմությունը նույնպես համոզվեն, որ այս երկկողմ հարաբերությունները, գուցե ինչ-որ վերապահումներով, բայց անհրաժեշտ են»,- հավաստիացրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այն ինչ որ գրված է այդ արձանագրություններում՝ Հայաստանի իշխանությանը լիովին բավարարում է, եւ շուտով կմտնի Սահմանադրական դատարան, կքննվի եւ օրինականությունը հաստատվելուց հետո նոր կմտնի ԱԺ։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment