«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 24-10-200- Հոկտեմբերի 22-ին Անկարայում նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպումից հետո ստորագրվեց Թուրքիա-Ղազախստան ռազմավարական գործակցության պայմանագիրը: Դրա առնչությամբ Թուրքիայի նախագահն ասաց. «Սա Եվրասիայում ստորագրված ռազմավարական գործակցության բնույթի միակ պայմանագիրն է: Դրա համար ես ինձ երջանիկ եմ զգում»: Իսկ Ղազախստանի նախագահն ավելացրեց. «Մենք ռազմավարական բնագավառում արդեն գործակիցներ էինք նախքան պայմանագիրը: Սակայն դրա ստորագրումով մեր գործակցությունն ամրապնդվեց: Ցուցաբերած վստահության համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»:
Ի դեպ, Գյուլ-Նազարբաեւ առանձնազրույցի ընթացքում կողմերը, «Զամանի» վկայությամբ, բազմաթիվ այլ հարցերի մեջ առաջնահերթ նշանակությամբ քննարկել են հայ-թուրքական արձանագրություններն ու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները:
Sunday, October 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment