Saturday, October 31, 2009

Իսրայելցի նախարարները բոյկոտել են Թուրքական հանրապետության օրը

/PanARMENIAN.Net/ 30.10.2009 - Իսրայելցի նախարարները բոյկոտել են Թուրքական հանրապետության օրը: Թուրթական հանրապետության անկախության օրվա պատվին թուրքական դեսպանության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը ներկա էին ընդամենը երկու նախարար` արդյունաբերության ու առեւտրի նախարարը եւ ազգային փոքրամասնությունների հարցերով նախարարը: Մի քանի օր առաջ Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը կառավարության անդամներին կոչ արեց բոյկոտել Թուրքիայի անկախության օրը` ի նշան վերջին ժամանակներս Թուրքիայի զբաղեցրած հակաիսրայելյան դիրքորոշման դեմ բողոքի, հաղորդում է Zman.com-ը:

No comments: