Tuesday, October 27, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ ԵՐԿԻՐ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ

«ԱԶԳ» 194, 27-10-2009- Բաքվում ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քայդենաուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, քանի որ «Ադրբեջանը անչափ կարեւոր երկիր է Կովկասում»: Տիկին Քայդենաուն նշել է. «Մենք, իհարկե, հասկանում ենք Ադրբեջանի անհանգստությունը հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված, սակայն մեր տեսակետն այն է, որ սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը: ԱՄՆ-ի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նույնքան կարեւոր է, որքան Ղարաբաղի հարցը, որի լավագույն ապացույցն այն է, որ Մինսկի խմբի մեր համանախագահը հմուտ դիվանագետ Բոբ Բրադկեն է»:

No comments: