«Լրագիր» 17-10-2009- Դեռ չէինք հասցրել ՀԱԿ-ի ու հայաստանյան հանրության մի զգալի շերտի այն մեղադրանքի “տակից դուրս” գալ, թե ինչու ղարաբաղցիները ակտիվ չեն, ինչու են անտարբեր, ինչու են լռում և այլն, երբ համանման հանդիմանանք լսվեց մեկ այլ ճամբարից: Հոկտեմբերի 16-ին հանդես գալով ՀՅԴ կազմակերպած հանրահավաքում՝ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տարակուսանք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացի հանդեպ պասիվ է Ղարաբաղը և որ պիտի ակտիվանա: Այս ուղտը մի օր չոքելու է Ղարաբաղի առաջ՝ ասել է նա, հավելելով, որ պարզ երևում է, թե նշյալ հարաբերությունների տրամաբանությունն ուր է գնում, այսինքն, որ կան նախապայմաններ:Ամենայն հարգանքով վերաբերվելով Արմեն Ռուստամյանին, միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ նման հայտարարություններն էլ արդեն մեր տարակուսանքի տեղիքն են տալիս: Ըստ երևույթին, հայաստանյան ամեն մի քաղաքական ուժ գտնում է, որ հենց իր կանչով, իր ուզած ժամանակ, իր ուզած առիթով ու իր ուզած ձևով պիտի ակտիվանա Ղարաբաղը: Ոչ ոքի չի մտահոգում այն հարցը, թե Ղարաբաղը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ, էլ չեմ ասում՝ ուզու՞մ է դա հենց իր կանչով անել, թե՞ ոչ: Ասում են՝ պիտի, ու վերջ:
Վերջին տասնամյակում մենք ուղղակի մեր իսկ ձեռքերով ոչնչացրել ենք ղարաբաղյան գործոնը, իսկ ոչնչացրել ենք հենց նման վերաբերմունքով, նման հոգեբանությամբ, ընդ որում՝ դա արել է և իշխանությունը, և քաղաքական ուժերը, և, ցավոք սրտի, նման իշխանություն ու նման քաղաքական ուժեր ունեցող հանրությունը: Մինչդեռ տարրական քաղաքավարություն ու հարգանք է պետք այս հարաբերություններում: Ոչ թե հրահանգներ է պետք “իջեցնել”, այլ իրար հետ խոսել, իրար լսել, պայմանավորվել: Ցավալի է, շատ ցավալի, բայց փաստ՝ ՀՀ և ԼՂՀ հանրությունները բացարձակապես չեն ճանաչում իրար, օտար ու խորթ են: Եւ սա այն հարցն է, որում ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, ոչ ոքի, բացի մեզնից:
Այս մասին է պետք մտածել ու մտահոգվել: Եթե հայաստանյան քաղաքական ուժերին մտահոգում է Արցախի վերաբերմունքն ու դիրքորոշումը, ապա ոչ թե դրվագներով, այլ շարունակաբար ու հետևողականորեն պիտի ուսումնասիրել ու խորամուխ լինել արցախյան իրողություններում, սեփական ուժերի ներածին չափ նպաստել այստեղ քաղաքացիական ու քաղաքակիրթ հասարակության կառուցմանը, ականջալուր ու սրտացավ լինել միմյանց նկատմամբ: Սա երկար տարիների աշխատանք է, մեծ ջանքեր ու անշոու վերաբերմունք է պահանջում, որի զահլեն չունեն շատերը: Իսկ եթե այդպես է, ուրեմն, հազար ներողություն, պետք չէ նաև “զահլա տանել”:
Կարծում եմ, Ղարաբաղը բազմիցս ապացուցել է, որ չի հանդուրժում իր նկատմամբ “կոճակային” վերաբերմունք: Այո, երբեմն լռել է, երբեմն երկչոտ է եղել, երբեմն խեղճացել է, երբեմն ցավից ու վիրավորանքից շփոթահար կծկվել է, բայց երբեք թույլ չի տվել իրեն խամաճիկ դարձնել ու կոճակ սեղմելով իրեն կառավարել: Ղարաբաղ ասելով այստեղ նկատի ունեմ ժողովուրդը և միայնումիայն ժողովուրդը:
Եւ հետո, ի՞նչ է նշանակում “Ղարաբաղը պիտի ակտիվանա”: Ու՞մ մասին է խոսքը: Ղարաբաղը միադեմ, միակամ, միագույն ու միակարծիք չէ, պարզ ասած՝ ինկուբատոր չէ, որքան էլ “արցախյան միասնության” պրոեկտի հեղինակները փորձեն շարունակել այս նաղլը: Եթե միասնություն էլ է, ապա առանձին մասերի շղթայավորված ամբողջություն, ուստի անիմաստ է համընդհանուր կոչը: Այդ շղթաներից մեկն էլ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն է: Շատ ավելի խոհեմ կլիներ սկսել այստեղից:
Այլապես եթե այսպես շարունակվի, ապա ուղտն էլ չի չոքի Ղարաբաղի դռան առաջ, որովհետև զահլա չի ունենա դատարկ տան դուռը թակելուց: Ի՞նչ ասեմ, սա էլ է դռան առաջ չոքած ուղտից խուսափելու ձև: Չկա տուն՝ չկա ուղտ:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ Saturday, October 17, 2009
ՂԱՐԱԲԱՂԸ ԽԱՄԱՃԻԿ ՉԷ

Ստեփանակերտ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment