Wednesday, December 9, 2009

Իրանում ընդդիմության հանարավաքի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ

News.am. 8-12-2009- Ավելի քան 200 հոգի է ձերբակալվել Իրանում ընդդիմության կազմակերպված երեկվա հանրահավաքի ժամանակ: Իրանական ILNA գործակալության հաղորդմամաբ, այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Թեհրանի ոստիկանության հրամանատար Ազիզուլահ Ռաջաբզադեն: Ոստիկանությունը ձերբակալել է 169 տղամարդու եւ 39 կնոջ, ովքեր մեղադրվում են չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: Ռաջաբզադեն նաեւ ժխտել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե բախումներ են եղել հանրավաքի մասնակիցներրի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջեւ, որոնք, հրամանատարի խոսքով, հանարավաքի մասնակիցների անվտանգությունն էին ապահովում: Հիշեցնենք, որ ամեն տարի դեկտեմբերի 7-ին, Թեհրանում հանրահավաք է անցկացվում ի հիշատակ այն երեք ուսանողների, ովքեր մահացել են 1953 թվականի հակաամերիկյան ակցիաների ժամանակ: Արեւմտյան ԶԼՄ -ների հաղորդմամբ, ակցիաների ժամանակ բախում է եղել իրավապահ մարմիների եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ: Ականատեսները հաստատում են, որ ոստիկանները հարձակվել են բողոքավորների վրա եւ ծեծել կանանց ու տղամարդկանց ` օգտագործելով մահակ եւ արցունքաբեր գազ:

No comments: