Tert.am. 10-12-2009- Այսօր Հայ ազգային կոնգրեսը երթ է կազմակերպել՝ նվիրված մարդու իրավուքների պաշտպանության օրվան։ Երթի մասնակիցները նախ հավաքվեցին Սարյանի արձանի մոտ և այնտեղից շարժվեցին Մաշտոցի պողոտա-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Նալբանդյան փողոց երթուղով:
Երթի մասնակիցները ձեռքերում պահում էին բազմաթիվ պաստառներ և դրոշներ: Երիտասարդները թմբուկների էին խփում և ողջ երթի ընթացքւոմ պարբերաբար վանկարկում էին քաղբանտարկյալների անունները և Համաժողովրդական շարժման կարգախոսները:
Երթի ժամանակ ոստիկանները մի քանի անգամ փորձեցին միջամտել, սակայն կոնգրեսի ղեկավարները կասեցրեցին բախումները:
Երբ երթի մասնակիցները հասան ՄԱԿ-ի և ԵԽ գրասենյակների մոտ, Վլադիմիր Կարեպետյանը այդ երկու կառույցներին հանձնեց փաստաթուղթ, որտեղ զետեղված էր Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ստեղծված իրավիճակի կարճ նկարագիր, ինչպես նաև այն, որ Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ:
Փաստաթղթում նաև կար կոչ՝ ուղղված միաջազգային հանրությանը, որպեսզի վցերջինս ավելի աչալուրջ լինի և հետևի Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։
Այնուհետև ժողովուրդը շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ երթն ավարտվեց: Հյուսիսային պողոտայում Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ պայքարը բոլորովին էլ չի դադարում և որ այդ մասին խոսակցությունները սին են:
«Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն՝ անխուսափելի: Եթե այսքան վատ եղանակին, եթե առանց միտինգի մենք կարողանում ենք այսպիսի հզոր երթ անցկացնել, ուրեմն ես ասում եմ ձեզ՝ մարդու իրավունքները Հայաստանում վերականգնվելու են»,- ասել է Զուրաբյանը: Նա նաև հիշեցրել է թիվ 10-րդ ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրությունների մասին, որոնցում ՀԱԿ-ը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Դուք բոլորդ հասկանում եք, որ սա ԱԺ մանդատի կռիվ չէ, այլ պայքար մեր քաղբանտարկյալների ազատության համար... Եվ մենք կոչ ենք անելու մեր բոլոր համակիրներին գալ ընտրական հանրահավաքին»,- նշել է ՀԱԿ համակարգողն ու հավելել, որ Նիկոլ Փաշինյանին նվիրված հանրահավաքը տեղի կունենա հունվարի 8-ին։Thursday, December 10, 2009
Կոնգրեսը հանրահավաք կհրավիրի հունվարի 8-ին
Tert.am. 10-12-2009- Այսօր Հայ ազգային կոնգրեսը երթ է կազմակերպել՝ նվիրված մարդու իրավուքների պաշտպանության օրվան։ Երթի մասնակիցները նախ հավաքվեցին Սարյանի արձանի մոտ և այնտեղից շարժվեցին Մաշտոցի պողոտա-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Նալբանդյան փողոց երթուղով:
Երթի մասնակիցները ձեռքերում պահում էին բազմաթիվ պաստառներ և դրոշներ: Երիտասարդները թմբուկների էին խփում և ողջ երթի ընթացքւոմ պարբերաբար վանկարկում էին քաղբանտարկյալների անունները և Համաժողովրդական շարժման կարգախոսները:
Երթի ժամանակ ոստիկանները մի քանի անգամ փորձեցին միջամտել, սակայն կոնգրեսի ղեկավարները կասեցրեցին բախումները:
Երբ երթի մասնակիցները հասան ՄԱԿ-ի և ԵԽ գրասենյակների մոտ, Վլադիմիր Կարեպետյանը այդ երկու կառույցներին հանձնեց փաստաթուղթ, որտեղ զետեղված էր Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ստեղծված իրավիճակի կարճ նկարագիր, ինչպես նաև այն, որ Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ:
Փաստաթղթում նաև կար կոչ՝ ուղղված միաջազգային հանրությանը, որպեսզի վցերջինս ավելի աչալուրջ լինի և հետևի Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։
Այնուհետև ժողովուրդը շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ երթն ավարտվեց: Հյուսիսային պողոտայում Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ պայքարը բոլորովին էլ չի դադարում և որ այդ մասին խոսակցությունները սին են:
«Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն՝ անխուսափելի: Եթե այսքան վատ եղանակին, եթե առանց միտինգի մենք կարողանում ենք այսպիսի հզոր երթ անցկացնել, ուրեմն ես ասում եմ ձեզ՝ մարդու իրավունքները Հայաստանում վերականգնվելու են»,- ասել է Զուրաբյանը: Նա նաև հիշեցրել է թիվ 10-րդ ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրությունների մասին, որոնցում ՀԱԿ-ը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Դուք բոլորդ հասկանում եք, որ սա ԱԺ մանդատի կռիվ չէ, այլ պայքար մեր քաղբանտարկյալների ազատության համար... Եվ մենք կոչ ենք անելու մեր բոլոր համակիրներին գալ ընտրական հանրահավաքին»,- նշել է ՀԱԿ համակարգողն ու հավելել, որ Նիկոլ Փաշինյանին նվիրված հանրահավաքը տեղի կունենա հունվարի 8-ին։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment