Wednesday, December 9, 2009

ANCA. Էրդողանը ցատկ կատարեց… հակառակ ուղղությամբ

News.am 9-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտվեց Վաշինգտոնի լռությունից Հայոց ցեղասպանության շուրջ եւ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հաստատեց, համենայն դեպս ժամանակավորապես, Անկարայի նախապայմանները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների համատեքստում, ասված է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «յոթ ամիսների ընթացքում Սպիտակ տան եւս մեկ վարչակազմի կողմից Ցեղասպանության հարցով լռության պատճառով ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հույսերը չարդարացան, Էրդողանն անտեսեց փաստերի արդարացի, ազնիվ եւ լիակատար ճանաչումը, եւ ցատկ կատարեց լիովին հակառակ ուղղությամբ՝ պնդելով Օսմանյան կայսրությունում իրադարձությունների ժխտման վրա, այդ հարցում ավելի մեծ ճնշում բանեցնելով Միացյալ Նահանգների վրա: Ինչպես արդեն ընդգծել ենք, արձանագրությունները միտված չեն խաղաղություն հաստատելուն, նրանց առաքելությունն այն է, որ, համաձայն թուրքական մարտավարության, ԱՄՆ-ին ներքաշեն փաստերի ճանաչման մասին լռելու գործի մեջ ամեն տարվա ապրիլի 24-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը»: Համբարյանը նաեւ նշում է, որ «Էրդողանը պարզ հասկացրել է, թե Անկարան չի հարգում եւ այն, որ Սպիտակ տան համար գերակա է, կյանքի կոչել արձանագրությունները առանց նախապայմանների, ժամանակի ողջամիտ հատվածում»:

No comments: