News.am. 8-12-2009- 2009թ. Վրաստանում պայմանական ազատազրկվածների թիվը կազմել է 27 հազար մարդ, մինչդեռ 2008թ. այդ թիվը կազմել էր 8 հազար: Միայն Թբիլիսիում այսօրվա դրությամբ 10 հազար պայմանական ազատազրկված կա, որոնց կեսից ավելին թմրամոլներ են:
Փորձաշրջան անցկացնելու ծառայության ղեկավար Թեյմուրազ Յոբաձեի խոսքով, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 150 անձ: Վրաստանում փորձաշրջանի միայն 18 գրասենյակ կա, բայց առաջիկայում դրանց թիվը կհասնի 51-ի:
Ի դեպ, վերջերս տեղեկոթւոյւն է տարածվել, որ Վրաստանում տարածում գտած թմրամոլությունը հասել է նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այսպես հակամարտությունների կարգավորման նախկին նախարար Գիորգի Խաինդրավան «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սահակաշվիլին թմրանյութեր է ընդունում: Խաինդրավան նաեւ պատրաստակամություն է հայտնել Սահակաշվիլիի հետ միասին արյան անալիզ հանձնել:
«Թող արյուն հանձնի, եւ բոլորը համոզվեն, որ նա թմրամոլ չէ»,- ասել է Խաինդրավան եւ հավելել. «Ես էլ եմ ժամանակին թմրանյութեր ընդունել, բայց հիմա չեմ ընդունում, ինչպես Սահակաշվիլին: Երկրի ղեկին ուղեղը կորցրած մարդ է, որ ընդունակ է ամեն ինչի»:
Ըստ Խաինդրավայի՝ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին «վերահսկում է թմրաշրջանառույթունը Կոկվասում»: Նշենք, որ ՆԳՆ-ն եւ Սահակաշվիլիի վարչակազմը չեն մեկնաբանել տեղեկությունը:Wednesday, December 9, 2009
Վրաստանում աճում է թմրամոլների թիվը
News.am. 8-12-2009- 2009թ. Վրաստանում պայմանական ազատազրկվածների թիվը կազմել է 27 հազար մարդ, մինչդեռ 2008թ. այդ թիվը կազմել էր 8 հազար: Միայն Թբիլիսիում այսօրվա դրությամբ 10 հազար պայմանական ազատազրկված կա, որոնց կեսից ավելին թմրամոլներ են:
Փորձաշրջան անցկացնելու ծառայության ղեկավար Թեյմուրազ Յոբաձեի խոսքով, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 150 անձ: Վրաստանում փորձաշրջանի միայն 18 գրասենյակ կա, բայց առաջիկայում դրանց թիվը կհասնի 51-ի:
Ի դեպ, վերջերս տեղեկոթւոյւն է տարածվել, որ Վրաստանում տարածում գտած թմրամոլությունը հասել է նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այսպես հակամարտությունների կարգավորման նախկին նախարար Գիորգի Խաինդրավան «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սահակաշվիլին թմրանյութեր է ընդունում: Խաինդրավան նաեւ պատրաստակամություն է հայտնել Սահակաշվիլիի հետ միասին արյան անալիզ հանձնել:
«Թող արյուն հանձնի, եւ բոլորը համոզվեն, որ նա թմրամոլ չէ»,- ասել է Խաինդրավան եւ հավելել. «Ես էլ եմ ժամանակին թմրանյութեր ընդունել, բայց հիմա չեմ ընդունում, ինչպես Սահակաշվիլին: Երկրի ղեկին ուղեղը կորցրած մարդ է, որ ընդունակ է ամեն ինչի»:
Ըստ Խաինդրավայի՝ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին «վերահսկում է թմրաշրջանառույթունը Կոկվասում»: Նշենք, որ ՆԳՆ-ն եւ Սահակաշվիլիի վարչակազմը չեն մեկնաբանել տեղեկությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment