Saturday, December 12, 2009

Ռզաևի սպանության գործով կալանավորվածների ժամկետը երկարացվել է

Aysor.am. 11-12-2009- Ադրբեջանի օդուժի և օդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար Ռաիլ Ռզաևի սպանության գործով` Անար Ռաֆիևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը 4-րդ անգամ երկարացվել է, այս անգամ` ևս երեք ամսով: Ադրբեջանցի գեներալի` ս.թ հունվարին տեղի ունեցած սպանության պատճառները դեռևս չեն պարզվել: Լ. Ռզաևի օգնական Ա. Ռաֆիևն ու նրա որդին` Անարը, ս.թ. ապրիլին ձերբակալվել են, երբ նրանց պատկանող ավտոմեքենայում հայտնաբերվեցին գեներալի ձմեռային բաճկոնը և նրա ծառայողական մեքենայի պետհամարանիշը:

No comments: