Saturday, December 12, 2009

Վահան Հովհաննիսյան. Թուրքիայի շանտաժի քաղաքականությանը հարկավոր է արժանի պատասխան տալ

/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - «Միջազգայի պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում շտկումների ներմուծման մասին վերջին հայտարարությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փաստացիորեն ճանաչեց, որ այդ օրենքում զգալի թերություններ կան, ինչի մասին մենք միշտ էլ ասել ենք»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅ Դաշնակցության խմբակցությունից պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, նախագահ Սարգսյանի հայտարարությունը ցույց տվեց, որ Թուրքիայի շանտաժին Հայաստանի արժանի պատասխանի ժամանակը հասունանում է: «Մենք հուսով ենք, որ Հայաստանն ապագայում թուրքական կողմի շանտաժին արժանի պատասխաններով հանդես կգա»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

No comments: