Report.am.9-12-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունենալով Վաշինգտոնում, SETA կենտրոնի (Foundation For Political, Economic and Social Research) կողմից կազմակերպված «Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքները» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը:
«Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը միջազգային չափանիշների անտեսում է»,- ասել է Դավութօղլուն:
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների մասին, արտգործնախարարը նշել է, որ դեռ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող անգամ մտածել նման փաստաթղթի մասին:
«Բայց մենք ուզում ենք, որ Կովկասում չլինի ոչ մի փակ սահման: Հայաստանի կողմից Ադրբեջանի շրջափակմանը պետք է վերջ դրվի»,- հայտարարել է Թուրքիայի թիվ 1 դիվանագետը:
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից:
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment