News.am. 5-12-2009- Երեկ՝ դեկտեմբերի 4-ին ավարտվել է այն 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը կարող էր քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները եւ ներկայացնել ՍԴ դատին:
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւս 10 օր ունի աշխատանքային նիստ գումարելու եւ որոշելու արձանագրությունների քննարկման օրն ու պատասխանող կողմին: Հիշեցնենք, որ արձանագրությունները ՍԴ-ին է ներկայացրել Հայաստանի նախագահի աշխատակազմը:
Հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում եւ պետք է ներկայացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններին՝ վավերացնելու համար: Հայաստանում եւ Սփյուռքում այդ արձանագրությունները որակում են որպես Ցեղասպանության ուրացում եւ անհարկի զիջումներ Ղարաբաղյան հարցում:Monday, December 7, 2009
Սահմանադրական դատարանը ձգձգո՞ւմ է հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը
News.am. 5-12-2009- Երեկ՝ դեկտեմբերի 4-ին ավարտվել է այն 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը կարող էր քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները եւ ներկայացնել ՍԴ դատին:
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը NEWS.am-ին հայտնեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւս 10 օր ունի աշխատանքային նիստ գումարելու եւ որոշելու արձանագրությունների քննարկման օրն ու պատասխանող կողմին: Հիշեցնենք, որ արձանագրությունները ՍԴ-ին է ներկայացրել Հայաստանի նախագահի աշխատակազմը:
Հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում եւ պետք է ներկայացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններին՝ վավերացնելու համար: Հայաստանում եւ Սփյուռքում այդ արձանագրությունները որակում են որպես Ցեղասպանության ուրացում եւ անհարկի զիջումներ Ղարաբաղյան հարցում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment