News.am. 12-12-2009- Թուրքիան, փակելով խորհրդարանում ներկայացված միակ քրդական կուսակցությունը, հերթական հարվածը հասցրեց սեփական հեղինակությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան արտաքին քաղաքականությունում վերջերս զգալի բացթողումներ է կատարել, իսկ քրդական կուսակցության փակմամբ նաեւ լուրջ ներքաղաքական խնդիր ստեղծեց։ «Կուսակցությունը նոր է փակվել, դեռ արձագանքներ չկան, բայց կուսակցության փակումը լուրջ անդրադարձ կունենա ոչ միայն Թուրքիայի ներքաղաքական վիճակի վրա, այլեւ հարված կհասցնի հեղինակությանը»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն վարելու փորձերի արդյունքում հարաբերությունները վատացրել է ԱՄՆ-ի եւ Իրայելի հետ, որոնք նրա ռազմավարական դաշնակիցներն են համարվում։
«Իսրայելի հետ հարաբերությունը վիրավորանքների է հասել, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ավելի վատացան, երբ Էրդողանը մերժեց Բարաք Օբամայի՝ Աֆղանստան զորախումբ ուղարկելու առաջարկը»,- նշեց Կ. Բեքարյանը՝ ավելացնելով, որ Աֆղանստանը Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի համար գերակա ուղղություն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ում զորաքանակի մեծությամբ երկրորդ երկիրն է։
Թուրք-ամերիկյան հարաբերություններում մեծ դեր կխաղա նաեւ գերհզոր հրեական լոբբիի բացասական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ կուսակցության փակումից հետո Եվրամիության անդամակցության բանակցություններն ավելի կբարդանան։ «Թուրքիային եւս մեկ ապտակ հասցրեց հարեւան Իրանը, որը ուրանի հարստացման Թուրքիայի առաջարկին կտրուկ ու բացասական պատասխան տվեց»,- նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիան միջազգային ասպարեզում հեղինակության լուրջ կորուստ է ունեցել, եւ այլեւս ռեսուրս չունի, որպեսզի տարբեր պատրվակներով փակ պահի հայ-թուրքական սահմանը։
«Սահմանը փակ պահելու համար Թուրքիան այլեւս չի կարող միջազգային ասպարեզում պատճառաբանություններ բերել, քանի որ քրդական կուսակցության փակումով էապես փոխվել է Թուրքիայի իմիջը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Թուրքիան այնուամենայնիվ չհամաձայնի բացել սահմանները, ապա գերտերությունների հակադարձումն այս անգամ կլինի արագ։ «ԱՄՆ-ը եւ սահմանի բացման գործընթացով շահագրգռված մյուս երկրները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Կ. Բեքարյանը։Sunday, December 13, 2009
Թուրքիան, փակելով խորհրդարանում ներկայացված միակ քրդական կուսակցությունը, հերթական հարվածը հասցրեց սեփական հեղինակությանը
News.am. 12-12-2009- Թուրքիան, փակելով խորհրդարանում ներկայացված միակ քրդական կուսակցությունը, հերթական հարվածը հասցրեց սեփական հեղինակությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան արտաքին քաղաքականությունում վերջերս զգալի բացթողումներ է կատարել, իսկ քրդական կուսակցության փակմամբ նաեւ լուրջ ներքաղաքական խնդիր ստեղծեց։ «Կուսակցությունը նոր է փակվել, դեռ արձագանքներ չկան, բայց կուսակցության փակումը լուրջ անդրադարձ կունենա ոչ միայն Թուրքիայի ներքաղաքական վիճակի վրա, այլեւ հարված կհասցնի հեղինակությանը»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն վարելու փորձերի արդյունքում հարաբերությունները վատացրել է ԱՄՆ-ի եւ Իրայելի հետ, որոնք նրա ռազմավարական դաշնակիցներն են համարվում։
«Իսրայելի հետ հարաբերությունը վիրավորանքների է հասել, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ավելի վատացան, երբ Էրդողանը մերժեց Բարաք Օբամայի՝ Աֆղանստան զորախումբ ուղարկելու առաջարկը»,- նշեց Կ. Բեքարյանը՝ ավելացնելով, որ Աֆղանստանը Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի համար գերակա ուղղություն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ում զորաքանակի մեծությամբ երկրորդ երկիրն է։
Թուրք-ամերիկյան հարաբերություններում մեծ դեր կխաղա նաեւ գերհզոր հրեական լոբբիի բացասական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ կուսակցության փակումից հետո Եվրամիության անդամակցության բանակցություններն ավելի կբարդանան։ «Թուրքիային եւս մեկ ապտակ հասցրեց հարեւան Իրանը, որը ուրանի հարստացման Թուրքիայի առաջարկին կտրուկ ու բացասական պատասխան տվեց»,- նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիան միջազգային ասպարեզում հեղինակության լուրջ կորուստ է ունեցել, եւ այլեւս ռեսուրս չունի, որպեսզի տարբեր պատրվակներով փակ պահի հայ-թուրքական սահմանը։
«Սահմանը փակ պահելու համար Թուրքիան այլեւս չի կարող միջազգային ասպարեզում պատճառաբանություններ բերել, քանի որ քրդական կուսակցության փակումով էապես փոխվել է Թուրքիայի իմիջը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Թուրքիան այնուամենայնիվ չհամաձայնի բացել սահմանները, ապա գերտերությունների հակադարձումն այս անգամ կլինի արագ։ «ԱՄՆ-ը եւ սահմանի բացման գործընթացով շահագրգռված մյուս երկրները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Կ. Բեքարյանը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment