Saturday, December 12, 2009

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է ՏԵՔՍՏԸ

Հարցազրույց Անդրանիկ Բաբախանյանի հետ -Օրերս lragir.am-ում հրապարակվեց Ձեր բաց նամակը Սահմանադրական դատարանին, որում նշվում էր հայ-թուրքական արձանագրությունների հայերեն թագմանված տարբերակի` 3-րդ և 5-րդ պարբերություններում տեղ գտած անգլերենից հայերեն ոչ ճիշտ թարգմանությունը: -Քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հենց սկզբից ընթանում էր գաղտնի, դա հիմք էր տալիս մտածելու, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ: Եվ երբ արձանագրությունն իր բոլոր կետերով տեղադրվեց Արտաքին գործերի նախարարության կայքում, փորձեցի համեմատության մեջ դնել ամենախոցելի` 3-րդ և 5-րդ պարբերությունները, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ այս անգամ էլ, ինչպես միշտ, ժողովրդին խաբել են: Իսկ ժողովրդին խաբել թարգմանության կեղծումով, հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին, որ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Որպեսզի չկրկնեմ հոդվածիս մեջ զետեղվածը, պետք է նշեմ, որ ԱԳ նախարար Նալբանդյանը երկու անգամ փոխել է արձանագրությունների թարգմանված տեքստը: Եվ պետք է ասեմ, որ ինչ-որ բան անելն այս դեպքում անիմաստ է, որովհետև հայ-թուրքական հարաբերություններից առաջ մենք 5000 դրամով ծախել ենք նախագահի պարտավորությունները, դրա համար հիմա կտեսնենք, թե ինչպես է վաճառվում Հայաստանը, և այդ ամենը ներկայացվում որպես բարի կամքի դրսևորում, որ իբր սահմանի բացումը մեզ է պետք: Դա սուտ է, մեծագույն սուտ: Իրականում մեզ այդ սահմանի բացումը պետք չէ, դա պետք է Ռուսաստանին: -Ուզում եք ասել՝ մեզ պետք չէ՞ սահմանի բացում, մինչդեռ ամբողջ Եվրոպան փակ սահման չունի: -Հարցն այն է, թե ով է փակել այդ սահմանը. մենք չենք փակել, իրենք են փակել, բայց արի ու տես, որ իրենք են նախապայման դնում, այլ ոչ թե մենք: Զավեշտալի է, նրանք սահմանը փակել են, մեզ էլ նախապայմաններ են առաջարկում: Ինչպե՞ս կարելի է ցեղասապանության հարցը կասկածի տակ դնել, ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի հարցը լուծել մեկ փաթեթում` միաժամանակ դա կապելով սահմանի բացման հետ: Եվ դուրս եկավ, որ Ղարաբաղի հարցն էլ պետք է լուծվի հանուն սահմանի բացման: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանել՝ նշանակում է բոլոր ազատագրված տարածքները հանձնել: Այսպիսով, մի բան պարզ և թափանցիկ է` երկրի նախագահը խաբում է ժողովրդին: Ես նրանից այլ բան չէի էլ սպասում: -Նշում եք, որ երկրի նախագահը խաբում է ժողովրդին, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ գրեթե ոչ ոք չի ընդդիմանում: -Իսկ ո՞վ է ասում, թե կողմ են: Բոլորս կողմ կլինեինք, եթե այն ընթանար առանց նախապայմանների: Մի պահ սարսափում եմ, որ Արարատ սարը դիտելու համար արդեն գալու են ոչ թե Հայաստան, այլ Թուրքիա: Այս ամենը արվում է ոչ թե հօգուտ հանրության, այլ հօգուտ ՀՀ նախագահի: -Ըստ Ձեզ` սահմանը բացում ենք Ղարաբաղը տալու գնո՞վ: -Խնդրում եմ` ոչ թե ասեք սահման ենք բացում, այլ ասեք` նախագահը ծախում է մեր երկիրը: Խնդրում եմ` ասածս միտքը չխմբագրել, թողնել նույնությամբ: Երկիրը հիմա պարսիկներով է լցված, հետո էլ կլցնենք թուրքերով: Մի խոսքով, ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանն ենք տալիս: Մեզ պետք չէր այս սահմանի բացումը, կարծում եմ`թուրքերին նույնպես: -Եվ ոչ ոք այդ մասին չի՞ մտահոգվում: -Այո, չի մտահոգվում: Մենք ունենք կոռումպացված իշխանություններ` ներքևից վերև: Արդեն պարզ է, որ արձանագրություններն առանց նախապայմանների չեն: Եվ ըստ այդ արձանագրությունների, կրկնում եմ, փոփոխվել են 3-րդ և և 5-րդ կարևոր պարբերությունները: Երրորդ պարբերությունը թարգմանվել է սկզբունքները հարգելու և հարգումը երաշխավորելու, իսկ իրականում այն պետք է թագմանված լիներ սկզբունքները պահպանելու և հարգումը երաշխավորելու: Այսինքն` Արտաքին գործերի նախարարությունը հայ ժողովրդից թաքցնում է արձանագրությունների բուն էությունը, ինչը աղետալի երևույթ է և կարող է կործանարար լինել: Նաև տարածքային ամբողջական սկզբունքի հետ գրված չէ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Իսկ 5-րդ կետով հաստատելով բառը պետք է թարգմանված լիներ վավերացնելով , պետք է թարգմանված լիներ ինչպես սահմանված է, պետք է թարգմանված լիներ որոշմամբ (с определением), համապատասխան բառը պետք է թարգմանված լիներ գործին վերաբերող: Փաստորեն դուրս եկավ, որ Արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է հայ ժողովրդից թաքցնել ճիշտ տարբերակը, ինչի առաջ մենք չենք կարող աչքերներս փակել: Իսկ ըստ ճանապարհային քարտեզի առաջին կետի` Հայաստանը պարտավորված է ճանաչել 1921 թ. Թուրքիայի և նախկին ՍՍՀՄ միջև ստորագված Կարսի պայմանագիրը: Այս դեպքում էլ երկու անգամ փոխվել է 5-րդ կարևոր պարբերության հայերեն թարգամանությունը: Այսինքն` Թուրքիան սահմանի հարցը լուծում է հօգոտ իրեն, իսկ ԱԳՆ թաքցնում է դա ժողովրդից: -Արձանագրությունները ստորագրված են` անկախ դրանց ճիշտ կամ սխալ թարգմանությունից, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է հանկարծ մեր խորհրդարանն էլ, համեմատելով այնտեղ տեղ գտած անճշտությունները, չվավերացնի այն: -Պետք է չմոռանանք, որ այս ամենն արվել է նրանց անմիջական մասնակցությամբ, նրանցից շատերն ինձնից լավ անգլերեն գիտեն, հետևաբար գիտեն նաև տեղ գտած անճշտությունները: Բացի այդ, ես մի քանի կուսակցությունների ինքս եմ ներկայացրել իր ուսումնասիրության արդյունքները, այդ թվում Ժառանգությանը, Դաշնակցությանը, բայց երկուսի կողմից էլ մնացել եմ անպատասխան կամ խաբված: Կանչել են Ազգային ժողով, գնացել եմ, իրենք չեն եկել: Ինչ խոսք, Հայաստան ծախելը մի մեծ ծրագիր է, որը հաճույքով իրականացնում են իշխանությունները: Ծախում է նախագահը, մնացածն աջակցում են նրան: Օրինակ` Էդիկ Նալբանդյանը, եթե հիշում եք, քանի ժամ տևեց մինչև ստորագրեց, կարծում եմ` նրան տանջում են խղճի խայթը, մտածում էր` ինչպես ստորագրի, այնուամենայնիվ, ստորագրեց: -Այս պահին որևէ ելք կա՞ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: -Այո, միակ ելքը թերևս իշխանափոխությունն է, բայց անկեղծ եթե խոստովանեմ, ասպարեզում ոչ մեկին չեմ տեսնում, որ կարող է գալ ու նորից չսխալվել: Սա լուրջ գործընթաց է, որը նախաձեռնել են գերտերությունները` Ամերիկան և Ռուսաստանը: Եվ նրանցից ոչ մեկին, եթե անկեղծ խոստովանեմ, առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ կմնա Հայաստանից կամ առհասարակ մի քանի տարի հետո որևէ բան կմնա՞: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 11-12-2009

No comments: