Thursday, December 10, 2009

Սերժ Սարգսյան. Թուրքիայի փորձերը դատապարտված են ձախողման

Tert.am. 10-12-2009- Հայ-թուրքական գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումը ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին և Թուրքիային, այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն և անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Բացի այդ, ինչպես ընդգծել է ՀՀ նախագահը, «Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման»:

No comments: