Panorama.am. 10-12-2009- Իրաքի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Էլաքը իր պետության անունից սպառնացել է միաժամանակ և Թուրքիային և Իրանին: Թուրքական «ԱՆԿԱ» (ANKA) լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրաքը բողոքում է Իրանից ու Թուրքիայից դեպ Իրաք հոսող ջրային պաշարների քչացման պատճառով:
Իրաքցի պաշտոնյան հայտարարել է, որ եթե Թեհրանն ու Անկարան շարունակեն խաղալ Իրաքին հասանելիք ջրային պաշարների հետ, ապա Բաղդադն առանց վարանելու կխզի իր հարաբերություններն այդ պետությունների հետ:
«Եթե այդ երկու երկրները ամբողջությամբ չապահովեն Իրաքի հետ ընդհանուր եղող գետերի ջրերի բնականոն հոսքը, ապա Իրաքը կդադարեցնի Անկարայի և Թեհրանի հետ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում ունեցած բոլոր հարաբերությունները»,- վերջնագիր է ներկայացրել Ալի Էլաքն ու ընդգծել, որ Իրաքի հարաբերութունների շարունակականությունը կախված է Թուրքիայի և Իրանի հետ ջրի հարցի լուծումից:
Thursday, December 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment