Wednesday, December 9, 2009

Օբամա-Էրդողան հանդիպման «վատ նախանշանները»

Aysor.amղ 8-12-2009- «Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը խիստ էական որոշակիություն մտցրեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօրվա նիստի հայտարարությունների բաժնում: Ս. Սաֆարյանն իր խոսքում ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնք քննարկվել են երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում` նշելով, որ Օբաման խրախուսել է շարունակել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն այն ճանապարհով, որտեղ Թուրքիան որոշ համարձակ քայլեր է կատարել: Նա ներկայացրեց նաև այն նպատակները, որոնց հարցում «Թուրքիան ակնհայտորեն բավարարել է Միացյալ Նահանգների շահերը»: «Վատ նախանշան պետք է համարել այն, որ Օբաման լռության մատնեց Էրդողանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունները կարևոր են թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում, լռության մատնվեց թուրքական անթաքույց նախապայամանը, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ավելի մեծ խթան տան կարգավորման գործընթացին, ինչը դրական ազդեցություն կունենա ամբողջ գործընթացի վրա»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը` մինչ այդ ներկայացնելով այն հիմնական ոլորտները, որոնցում համագործակցության համաձայնություն է գրանցվել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Այս առիթով խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ «օրեր առաջ ԱՄՆ նախագահը հայկական կազմակերպություններին ուղղված իր նամակում վերահաստատել էր առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու` իրենց դիրքորոշումը, այն դեպքում, երբ ակնհայտորեն իր ներկայությամբ նախապայման առաջադրելու` թուրքական բարձրաձայնումն այդպես էլ անպատասխան մնաց»:

No comments: