Saturday, December 12, 2009

Պետքարտուղարությունը կոշտ զեկույց է պատրաստում Ադրբեջանի մասին

Aysor.am. 11-12-2009- Վստահելի աղբյուրից musavat.com-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստվում է դեկտեմբերի վերջին Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակի հետ կապված զեկույց հրապարակել: «Դիվանագիտական աղբյուրների համաձայն` փաստաթղթում Ադրբեջանի հասցեին սուր քննադատություններ կհնչեն: Ադրբեջանում լրագրողների, բլոգերների ձերբակալությունը, ազատ հավաքներ անցկացնելու սահմանափակումները, ՏԻՄ ընտրությունների շեմին տեղի ունեցած խոշոր խախտումներն ու այլ բացասական երևույթներ զեկույցում կօգտագործվեն որպես պատասխան` Ադրբեջանում ամերիկյան ռադիոկայանների հեռարձակման վրա դրված արգելքին»,- musavat.com-ին հայտնել է աղբյուրը: Թերթը գրել է, որ պաշտոնական Բաքուն տեղեկացված է, որ նման կոշտ փաստաթուղթ է պատրաստվում, և որ վերջին շրջանում ԱՄՆ-ի դեմ Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ելույթների պատճառը հենց դա է: musavat.com-ի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանում դեսպանի նշանակման ձգձգումը կապված է ԱՄՆ հետ առկա լարվածության հետ: Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2010 թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԱՄՆ-ը Ադրբեջանի համար ծրագիր ունի: Ենթադրվում է, որ պետքարտուղարության զեկույցը այդ ծրագրի ծանուցումն է: Աղբյուրն ասել է նաև, որ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը «ակտիվ գործունեություն» է սկսել` պետքարտուղարության զեկույցում քննադատությունների կոշտությունը նվազեցնելու ուղղությամբ, նշում է musavat.com-ը:

No comments: