Saturday, December 12, 2009

Այսօր մեր կրթության որակը շատ ցածր է»

Panorama.am. 11-12-2009- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի և սփյուռքի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ այս տարի ընդուված «Հանրակրթության մասին օրենքն» ամրագրել է անցած տասը տարիներին ՀՀ-ում հանրակրթության բարեփոխումների նպտակով վարկային ծրագրերով դրված նպատակները: Նա նշեց, որ ՀՀ-ում կան շատ օրենքներ, որոնք չեն կիրառվում, և այս օրենքն էլ կարող է արժանանալ նույն ճակատագրին, եթե ՀՀ կառավարությունը ժամանակին օրենքից բխող կարգերը չհաստատի: ԱԺ պատգամավորի խոսքերով, բոլոր օրենքներն ընդունվել են ոլորտում բարեփոխումներ իրականցնելու համար, նույնը վարկային ծրագրերի մասին կարելի է ասել, սակայն դա բոլովին չի նշանակում, որ այժմ կրթության որակը բարեփոխվում է: «Փաստորեն, վարկերը տալիս են ու ծախսվում են, սակայն ակնկալիքը, որ մեր կրթության որակը կբարձրանա, դեռևս դա չենք կարող արձանագրել: Այսօր մեր կրթության որակը շատ ցածր է»,- ասաց նա: ԱԺ պատգամավորը նշեց, որ «այնպես է ստացվել, որ այն պահին, երբ մեզ պետք է վարկային ծրագիր, այդ վարկային ծրագիրը տվողի պայմաններին ու այս ծրագրի նպատակների հետ համաձայվում ենք, սակայն երբ վարկը ստանում ենք, հետո այդ նպատակների մի մասը մնում է թղթի վրա, փողը ծասվում է, իսկ նպատակները չեն իրականցվում»: Ա. Բախշյանը նշեց, որ կրթության որակը բարձրացնելու ճանապարհն այն, է որ ԱԺ-ում ՀՀ կառավարությանն ընդդիմացող պատգամավորների թիվը պետք է մեծանա:

No comments: