/PanARMENIAN.Net/ 12.12.2009 - Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ եւ Սենատի միջազգային գործողությունների եւ կազմակերպությունների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Բոքսերը, միանալով իր գործընկերներին, հանդես է եկել ի նպաստ Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւի ընդունման: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ:
«Մենք ողջունում ենք սենատոր Բոքսերի հավատարմությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ փաստի ժխտման դեմ պայքարին: Մարդկության դեմ գործված այդ ոճրի շարունակական ժխտման ֆոնի վրա, սենատորի այս քայլը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դուրս գալու համար այդ արատավոր շրջանից»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին սենատոր Ռոբերտ Մենենդեսի Սենատում ներկայացրած թիվ 316 բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձեւը ստացել է Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի աջակցությունը:
Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւը գտնվում է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 նմանատիպ բանաձեւը:Saturday, December 12, 2009
Սենատոր Բարբարա Բոքսերը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման օգտին
/PanARMENIAN.Net/ 12.12.2009 - Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ եւ Սենատի միջազգային գործողությունների եւ կազմակերպությունների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Բոքսերը, միանալով իր գործընկերներին, հանդես է եկել ի նպաստ Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւի ընդունման: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ:
«Մենք ողջունում ենք սենատոր Բոքսերի հավատարմությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ փաստի ժխտման դեմ պայքարին: Մարդկության դեմ գործված այդ ոճրի շարունակական ժխտման ֆոնի վրա, սենատորի այս քայլը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դուրս գալու համար այդ արատավոր շրջանից»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին սենատոր Ռոբերտ Մենենդեսի Սենատում ներկայացրած թիվ 316 բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձեւը ստացել է Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի աջակցությունը:
Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւը գտնվում է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 նմանատիպ բանաձեւը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment