News.am. 10-1-2010- Այսօր` հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի են ունենում պատգամավորական ընտրություններ: Թեկնածուները 3-ն են. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը:
Մինչ այդ իր թեկնածությունը հօգուտ Ն. Փաշինյանի հանել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ պայքարից հրաժարվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Դեկտեմբերի 27-ին թեկնածու Արա Սիմոնյանի շտաբից դուրս եկած մոտ 25 մարդ ծեծի էին ենթարկել Փաշինյանի քարոզարշավն իրականացնող երիտասարդներին, որոնց տեղափոխել էին հիվանդանոց: Այդ փաստի առնչությամբ գործ է հարուցվել եւ ծեծված երիտասարդները տուժող են ճանաչվել: Այդ դեպքից հետո այդ խոընդոտներ ընդդիմադիր թեկնածուի եւ նրա շտաբի ներկայացուցիչների նկատմամբ չի իրականացվել:
Դավիթ Հակոբյանը ի սկզբանե հայտարարել է, որ քարոզարշավ չի իրականացնելու, քանի որ Հայաստանում բոլորն իրեն ճանաչում են: Իսկ Արա Սիմոնյանը բավարարվել է միայն բակային հանդիպումներով:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա անազության մեջ է, իսկ Հայ ազգային կոնգրեսը քարոզարշավի վերջին օրը` հունվարի 8-ին հանրահավաք էր կազմակերպել, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա աբսուրդ է համարել, որ թեկնածուներից մեկը գտնվում է բանտում:
Նիկոլ Փաշինյանի շտաբը բազմիցս է բարձրաձայնել հօգուտ Արա Սիմոնյանի ընտրությունների կեղծման հավանականության մասին, սակայն «Ազգային միաբանության» թեկնածուն հայտարարում է, որ ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա, իսկ իշխող կուսակցությունը իրեն չի սատարում:Sunday, January 10, 2010
Այսօր Երեւանի 10-րդ ընտրատրածքում ընտրություններ են. Թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Արա Սիմոնյանն ու Դավիթ Հակոբյանը
News.am. 10-1-2010- Այսօր` հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի են ունենում պատգամավորական ընտրություններ: Թեկնածուները 3-ն են. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը:
Մինչ այդ իր թեկնածությունը հօգուտ Ն. Փաշինյանի հանել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ պայքարից հրաժարվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Դեկտեմբերի 27-ին թեկնածու Արա Սիմոնյանի շտաբից դուրս եկած մոտ 25 մարդ ծեծի էին ենթարկել Փաշինյանի քարոզարշավն իրականացնող երիտասարդներին, որոնց տեղափոխել էին հիվանդանոց: Այդ փաստի առնչությամբ գործ է հարուցվել եւ ծեծված երիտասարդները տուժող են ճանաչվել: Այդ դեպքից հետո այդ խոընդոտներ ընդդիմադիր թեկնածուի եւ նրա շտաբի ներկայացուցիչների նկատմամբ չի իրականացվել:
Դավիթ Հակոբյանը ի սկզբանե հայտարարել է, որ քարոզարշավ չի իրականացնելու, քանի որ Հայաստանում բոլորն իրեն ճանաչում են: Իսկ Արա Սիմոնյանը բավարարվել է միայն բակային հանդիպումներով:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա անազության մեջ է, իսկ Հայ ազգային կոնգրեսը քարոզարշավի վերջին օրը` հունվարի 8-ին հանրահավաք էր կազմակերպել, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա աբսուրդ է համարել, որ թեկնածուներից մեկը գտնվում է բանտում:
Նիկոլ Փաշինյանի շտաբը բազմիցս է բարձրաձայնել հօգուտ Արա Սիմոնյանի ընտրությունների կեղծման հավանականության մասին, սակայն «Ազգային միաբանության» թեկնածուն հայտարարում է, որ ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա, իսկ իշխող կուսակցությունը իրեն չի սատարում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment