Panorama.am. 8-1-2010- Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Այս մասին Panorama.am –ին ասաց Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: Նրա խոսքով, ըստ հրեական օրենքի, ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլպատվել է և անվանակոչվել:
Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:
Նշենք, որ Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը` երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն:
Friday, January 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment