Friday, January 8, 2010

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՎԱԽԵՆԱԼ

«Լրագիր» 8-1-2010- Թուրքիայի դեսպանների հետ ամենամյա հանդիպմանը այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել ակտիվորեն պաշտպանել երկրի ազգային շահերը: Այս մասին գրում է Սաբահ թերթը: Մասնավորապես, Էրդողանը մանրամասն կանգ է առել հայկական հարցի վրա եւ դիվանագետներին կոչ է արել օպերատիվ արձագանքել հայկական մեղադրանքներին: Մենք չպետք է պատասխան տանք անցյալի համար, մենք պետք է մտածենք ապագայի մասին, եւ եթե բախվում ենք անարդարության հետ, պետք է կոշտ արձագանքենք դրան, ասել է Էրդողանը: Նրա խոսքով, Թուրքիան արդեն այն չէ, ինչ 20 տարի առաջ, ներկայում այն ակտիվ զարհգանում է, եւ բոլորը հաշվի են նստում նրա հետ: Նա ասել է դեսպաններին, որ ինչպես ահաբեկության, այնպես էլ մյուս հարցերում նրանք պետք է ակտիվ աշխատեն: Թուրքիայի վարչապետը կոչ է արել դեսպաններին չվախենալ, քանի որ 72 միլիոն քաղաքացի աջակցում է նրանց, իմանալով, որ նրանք արժանվույն են ներկայացնում Թուրքիան արտասահմանում:

No comments: