Monday, January 11, 2010

Թուրքերը մեզանից հեռատե՞ս են

7or.am.11-1-2010 -Ես դրական եմ վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը՝ իհարկե, առանց նախապայմանների։ Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ուզում խորանալ այդ բաների մեջ, բայց, ի վերջո, ինչքան հնարավորությունները մեծ լինեն, սահմաննեը՝ բաց, այնքան մեր օգուտն է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի՝ «Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական նախաձեռնողական քաղաքականությունը» հարցին՝ ասել է երաժիշտ Մարտին Ահարոնյանը։ Նրա խոսքերով՝ արձանագրությունների ենթատեքստում նախապայմաններ, իհարկե, կան, և սխալը հենց դա է, ու պետք է դեմն առնել։ -Թուրքերը դիվանագետ են և այդ հարցերում շատ հեռատես են մեր համեմատությամբ։ Մենք շատ բան ունենք սովորելու, որովհետև նրանք միշտ էլ ավելի հեռատես են ու ճիշտ քաղաքականություն են վարում, քան հայերը,-ասել է երաժիշտը։

No comments: