Saturday, January 9, 2010

Ադրբեջանցի քաղաքագետ. Մենք պետք է շնորհակալ լինենք Թուրքիայից

News.am. 9-1-2009- Ադրբեջանը պետք է շնորհակալ լինի Թուրքիայից, որ նա տարբեր երկրներում բարձրացնում է Ղարաբաղի հարցը: Շատ կարեւոր է, որպեսզի ԼՂ խնդիրը չիջնի միջազգային քաղաքականության օրակարգից, իսկ Անկարան, երեւում է, հետագայում եւս շարունակելու է իր դիվանագիտությունն այդ ուղղությամբ: Նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Թուրքիան ազդեցիկ երկիր է, եւ նրա հետեւողականությունը՝ ԼՂ խնդիրը միջազգային ասպարեզներում բարձրացնելու հարցում, խոսում է այն մասին, որ Անկարան շատ է ցանկանում վերջ տալ այդ պրոբլեմին: Դա նրա պրակտիկ քաղաքականության հարցն է: Բոլորը դեռ հիշում են, թե ինչ վնաս հասցրեցին տարածաշրջանին 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները եւ եթե ԼՂ հարցում առաջընթաց չլինի, տարածաշրջանում կրկին անկայունություն կլինի, ինչը Թուրքիային բոլորովին պետք չէ: Դրա համար էլ Թուրքիան տարբեր համաշախարհային կենտրոնների առաջ բարձրացնում է ԼՂ խնդիրը, որպեսզի հասնի գոնե մի փոքր ատռաջընթացի այդ հարցում: Հայաստանը շատ կախյալ երկիր է, դրա համար էլ ԱՄՆ-ը, Եվրոպան ու Ռուսաստանը լծակներ ունեն այդ երկրի վրա եւ Թուրքիան ցանկանում է նրանց միջոցով ազդել Հայաստանի վրա»,- ասել է Մուսաբեկովը: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան այցելությանը, ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «այս օրերին, ինչպես հայտնի է, Մոսկվա է այցելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ Երեւանում շատ անհանգստացած են այդ այցելությամբ: Երեւում է, Լավրովի Երեւան այցելությունը նպատակ ունի հանգստացնել հայերին եւ միաժամանակ հասկացնել, որ պետք է ինչ-որ քայլեր անել ԼՂ հարցում: Իհարկե, Լավրովը կփորձի բացատրել, որ Ռուսաստանի մերձեցումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ոչ մի դեպքում չի նշանակում, որ իրենց թողնում են բախտի քմահաճույքին»:

No comments: