News.am. 11-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում ղարաբաղյան հարցն անկասկած կքննարկվի, սակայն բանակցային գործընթացում երկկողմ հանդիպումներից ոչինչ չի փոխվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նաեւ նշել է, որ բանակցային գործընթացի հնարավոր արագացումը կարող է արհեստական բնույթ կրել։ Փորձագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը հայկական կողմի համար ծայրահեղ բացասական ազդեցություն կարող է ունենալ։ Ռիչարդ Կիրակոսյանը չի բացառել, որ Թուրքիայի ազդեցության ներքո Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ «Էրդողանի այցը Մոսկվա հաստատում է, որ Անկարան շրջվել է դեպի Ռուսաստան, եւ որ երկկողմ այցելությունները փոխկապակցված են։ Սակայն ամենահատկանշականն այն է, որ այդ այցերը համընկնում են ՀՀ Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների հետ»։
Tuesday, January 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment