Monday, January 11, 2010

Միշել Օբաման թույլ է տվել ամուսնուն նախագահ դառնալ, եթե …

Aysor.am. 11-1-2010- ԱՄՆ նախագահի տիկին Միշել Օբաման սկզբում չի ցանկացել, որ ամուսինը մասնակցի նախագահի աթոռի համար մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով բրիտանական Times պարբերականին, որն էլ իր հերթին որպես աղբյուր մատնանշել է 2008թ.-ի ամերիկյան նախընտրական քարոզարշավին նվիրված գրքի հեղինակներին: Ջոն Հեյլեմանը և Մարկ Հելփերինը «Կյանքի գլխավոր ճանապարհը» գրքում հաստատում են, որ Բարաք Օբաման ստիպված է եղել զիջումների գնալ, որպեսզի կինը թույլ տա իրեն մասնակցել նախընտրական քարոզարշավին. ամուսինը խոստացել է թողնել ծխելը, կիրակիները անցկացնել ընտանեկան միջավայրում, ներկա լինել երկու դստրերի ծնողական ժողովներին: Վերջապես, Բարաք Օբաման պարտավորվել է ընտանյոք հանդերձ համերգներ այցելել: Գրքի հեղինակները համոզված են, որ ցանկության դեպքում Միշել Օբաման կկարողանար ամուսնուն համոզել հրաժարվել նախագահական սնափառությունից: «Կարող էր Միշելը կանգնեցնել նրան` անխոս»,- հայտարարել է Հելփերին Times-ին տված հարցազրույցի ժամանակ:

No comments: