News.am. 12-1-2010- Այսօր` հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա այցով կժամանի Մոսկվա: Էրդողանը ՌԴ նախագահի հետ կհանդիպի հունվարի 13-ին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը:
Նշենք, որ բավականին մեկնաբանությունների տեղիք էր տվել այն հանգամանքը, որ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցին զուգահեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այցելում է Երեւան: Վերլուծաբանները նշում են, որ այդ երկու այցերը փոխշաղկապված են եւ կապված են ինչպես հայ-թուրքական զարգացումների, այնպես էլ ԼՂ խնդրի կարգավորման հետ: Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Մոսկվան սերտորեն ներգրավված է այդ գործընթացներում:Tuesday, January 12, 2010
Թուրքիայի վարչապետն այսօր ժամանում է Մոսկվա
News.am. 12-1-2010- Այսօր` հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա այցով կժամանի Մոսկվա: Էրդողանը ՌԴ նախագահի հետ կհանդիպի հունվարի 13-ին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը:
Նշենք, որ բավականին մեկնաբանությունների տեղիք էր տվել այն հանգամանքը, որ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցին զուգահեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այցելում է Երեւան: Վերլուծաբանները նշում են, որ այդ երկու այցերը փոխշաղկապված են եւ կապված են ինչպես հայ-թուրքական զարգացումների, այնպես էլ ԼՂ խնդրի կարգավորման հետ: Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Մոսկվան սերտորեն ներգրավված է այդ գործընթացներում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment