Saturday, January 9, 2010

Պոլսո հայոց համապատրիարքի ընտրություններին որպես թեկնածու կմասնակցի նաեւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը

News.am. 9-1-2009- Թուրքիայի հայերի համապատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը հունվարի 9-ին ժամանելու է Ստամբուլ եւ մինչ հունվարի 20-ը մասնակցելու է տարբեր միջոցառումների եւ հանդիպումների։ Hyetert-ի փոխանցմամբ՝ արք. Բեքչյանը հունվարի 10-ին՝ Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եւ հունվարի 17-ին՝ Ստամբուլի Բաքրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում կմասնակցի պատարագներին։ Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով՝ որոշվել է ընտրել համապատրիարք։ Համապատրիաքի ընտրության հետ կապված դիմումը եւ փաստաթղթերը պատրիարքարանի պատասխանատուները 2009 դեկտեմբերի 9-ին հանձնել են թուրքական իշխանություններին։

No comments: