Tert.am. 11-1-2010- ՀՀ Սահմանադրական դատարանն ունի ինն անդամ։ ՍԴ-ն գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն դատարանի անդամները։ Դռնփակ կարող են լինել նաև Սահմանադրական դատարանի նիստերը, եթե դատարանը նման որոշում ընդունի։
Հայ-թուրքական արձանագրությունները քննարկող ՍԴ-ի վաղվա նիստը, սակայն, լինելու է դռնբաց։ Զեկուցող նշանակված է ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Եթե վաղը, նիստի սկզբում, նիստը վարողն այլ որոշում չկայացնի, նիստը կընթանա գրավոր ընթացակարգով։
Որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ` ՍԴ-ի վաղվա նիստում հանդես կգա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Արձանագրությունների հարցը կորոշվի ՍԴ անդամների ընդհանուր թվի ճնշող մեծամասնությամբ։Monday, January 11, 2010
Սահմանադրական դատարանը վաղը կլսի Էդվարդ Նալբանդյանին
Tert.am. 11-1-2010- ՀՀ Սահմանադրական դատարանն ունի ինն անդամ։ ՍԴ-ն գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն դատարանի անդամները։ Դռնփակ կարող են լինել նաև Սահմանադրական դատարանի նիստերը, եթե դատարանը նման որոշում ընդունի։
Հայ-թուրքական արձանագրությունները քննարկող ՍԴ-ի վաղվա նիստը, սակայն, լինելու է դռնբաց։ Զեկուցող նշանակված է ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Եթե վաղը, նիստի սկզբում, նիստը վարողն այլ որոշում չկայացնի, նիստը կընթանա գրավոր ընթացակարգով։
Որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ` ՍԴ-ի վաղվա նիստում հանդես կգա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Արձանագրությունների հարցը կորոշվի ՍԴ անդամների ընդհանուր թվի ճնշող մեծամասնությամբ։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment