Thursday, February 18, 2010

Պան Գի Մունը հրաժարվել է դիտարկումներ ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Panorama.am. 17-2-2010- 2010 թվականի փետրվարի 3-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում հրաժարվել է դիտարկումներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Տեղեկատվութան համաձայն` Պան Գի Մունը իր մոտեցումն այսպես է հիմնավորել. «ՄԱԿ-ը անմիջականորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ առաջնային դերակատարություն ունի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, և այդ հակամարտության հետ կապված հարցն անհրաժեշտ է ուղղել հենց ԵԱՀԿ-ին»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ բանակցային գործընթացին զուգահեռ բազմաթիվ փորձեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ ներգրավելու միջազգային այլ կազմակերպությունների՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և այլն: Ըստ էության, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պատասխանը Ադրբեջանին հստակ մատնացույց է անում խնդրի կարգավորմանը հասնելու միակ օրինական և միջազգային հանրության համար ընդունելի ուղին, այն է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը: Նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. հայտնի բանաձևերով , որոնք Ադրբեջանի ղեկավարությունը չի հապաղում ժամանակ առ ժամանակ հիշատակել, հակամարտության բոլոր կողմերին կոչ է արվում հրադադար հաստատել և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում:

No comments: