Aysor.am. 17-2-2010- Լրագրողների պաշտպանության կոմիտեի հերթական զեկույցում, որտեղ ուշադրություն է դարձվում աշխարհի տարբեր երկրներում մամուլի վիճակին, հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության պատճառով սպանությունների և ձերբակալությունների փաստերին, ասվում է, որ 2009 թ.-ին ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանն առաջնորդ է Եվրոպայում. գրում է «Ազադլըգը»:
Զեկույցում Ադրբեջանի կառավարությունը կշտամբանքի է ենթարկվել` երկրում խոսքի և ազատ արտահայտման վատ վիճակի համար: Բացահայտ հայտարարվել է, որ ձերբակալված լրագրողների թվով Եվրոպայում Ադրբեջանը զբաղեցնում է առաջին տեղը:
Ներկայումս երկու ազդեցիկ թերթերի ղեկավարները`«Ազադլըգ»-ի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը և «Գյունդալիք Ազերբայջան» ու «Ռեալնի Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը բանտարկված են:
Կառավարությանը քննադատելու համար միայն անցյալ տարի Ադրբեջանում ձերբակալվել են երկու լրագրող-բլոգերներ Էմին Միլլին և Ադնան Հաջիզադեն:
Բացի այդ, զեկույցում շեշտվում է նաև, որ անցյալ տարեվերջին բանտում կասկածելի հանգամանքներում մահացել է ընդդիմադիր «Թալըշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցի նպատակը հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը մեկ անգամ ևս խոսքի ազատության բնագավառում առկա խնդիրներին ուղղելն է, նշում է «Ազադլըգը»:Wednesday, February 17, 2010
«Լրագրողների ձերբակալությամբ Ադրբեջանն առաջնորդ է Եվրոպայում»
Aysor.am. 17-2-2010- Լրագրողների պաշտպանության կոմիտեի հերթական զեկույցում, որտեղ ուշադրություն է դարձվում աշխարհի տարբեր երկրներում մամուլի վիճակին, հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության պատճառով սպանությունների և ձերբակալությունների փաստերին, ասվում է, որ 2009 թ.-ին ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանն առաջնորդ է Եվրոպայում. գրում է «Ազադլըգը»:
Զեկույցում Ադրբեջանի կառավարությունը կշտամբանքի է ենթարկվել` երկրում խոսքի և ազատ արտահայտման վատ վիճակի համար: Բացահայտ հայտարարվել է, որ ձերբակալված լրագրողների թվով Եվրոպայում Ադրբեջանը զբաղեցնում է առաջին տեղը:
Ներկայումս երկու ազդեցիկ թերթերի ղեկավարները`«Ազադլըգ»-ի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը և «Գյունդալիք Ազերբայջան» ու «Ռեալնի Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը բանտարկված են:
Կառավարությանը քննադատելու համար միայն անցյալ տարի Ադրբեջանում ձերբակալվել են երկու լրագրող-բլոգերներ Էմին Միլլին և Ադնան Հաջիզադեն:
Բացի այդ, զեկույցում շեշտվում է նաև, որ անցյալ տարեվերջին բանտում կասկածելի հանգամանքներում մահացել է ընդդիմադիր «Թալըշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցի նպատակը հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը մեկ անգամ ևս խոսքի ազատության բնագավառում առկա խնդիրներին ուղղելն է, նշում է «Ազադլըգը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment