Wednesday, March 10, 2010

ԼՀՂ բնակչության բնական աճի և մեխանիկական տեղաշարժերի ցուցանիշները 2010թ. փետրվարին

2010թ փետրվարին, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ծնվել է 191 երեխա՝ 2009թ. փետրվարին ծնված 202 երեխայի փոխարեն, մահացել է 112 մարդ՝ 2009թ. փետրվարին մահացած 110 մարդու փոխարեն: Հաշվետու ամսում գրանցվել է 55 ամուսնություն և 9 ամուսնալուծություն՝ 2009թ. փետրվարին գրանցված 30 ամուսնության և 9 ամուսնալուծության փոխարեն: 2010թ փետրվարին հանրապետությունում եկողների թիվը կազմել է 141 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 85 մարդու փոխարեն: Մեկնողների թվաքանակը նույն ժամանակահատվածում կազմել է 23 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 28 մարդու փոխարեն: ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

No comments: