Thursday, March 4, 2010

ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ԱԲԽԱԶԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻՐԱՐ

«Լրագիր» 4-3-2010- Արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունն Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի երդման արարողությանը նշանակում է, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, իսկ Ղարաբաղն էլ կճանաչի նրանց անկախությունը: Մարտի 4-ին լրագրողները այդ հարցն են ուղղել Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին: Նա պատասխանել է, թե Ղարաբաղն արդեն իսկ ճանաչել է Աբխազիայի անկախությունը, ողջույն հղելով Աբխազիային, երբ նրա անկախությունը ճանաչեց Ռուսաստանը: Բագապշի երդման արարողությանը մասնակցելն էլ, ըստ Վահրամ Աթանեսյանի, նշանակում է փոխադարձ ճանաչում, ինչը, ըստ նրա, որոշ ժամանակ անց կարող է արտահայտվել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով:

No comments: