Tert.am. 11-3-2010- Ամերիկյան Foreign Policy-ի ամսագիրը ներկայացրել է այս տարվա «Նոր քիսինջերների» ցուցակը: Չորս քաղաքական գործիչների թվում է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ամսագիրը պարբերաբար նման կոչման է արժանացնում տարբեր երկրների առավել ակտիվ պետական գործիչներին` նրանց վարած քաղաքականությունը համեմատելով Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի քաղաքականության հետ:
Դավութօղլուից բացի այդ ցուցակում տեղ են զբաղեցրել 1959-1990թթ. Սինգապուրի կառավարությունը գլխավորած Լի Կուան Յուն, Բրազիլիայի արտգործնախարար Սելսու Ամորիմը և Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզության վարչության նախկին պետ, Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունը գլխավորած Թուրքի Էլ Ֆայսալը:
Friday, March 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment