/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման առիթով հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է. «Մենք հիանալի գիտենք, թե ինչ միջոցներով են ընդունվում այդպիսի որոշումները: Մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս»:
Գյուլը նաեւ ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ որոշումը պատմաբանները չեն ընդունել, եւ այդ առիթով նա նշել է հետեւյալը. «Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ, երբ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց բանաձեւը` եթե հարցնեք «կողմ» քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի կարծիքը, ապա նրանք երեք բառ նույնիսկ չեն ասի ձեզ: Այդ մարդկանց գործողություններն ու որոշումներն ուղեկցվում են աննշան մոտիվներով: Պետք չէ այս ամենին մեծ նշանակություն տալ: Մենք չպետք է բարձրացնենք այն որոշումների նշանակությունը, որոնք հարգանք չեն ներշնչում մեզ», - հաղորդում է TRT-Rrussian:
Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւը: Բանաձեւում նշված էին նաեւ հայերի հետ զոհ դարձած ասորիների եւ պոնտացի հույների մասին:Saturday, March 13, 2010
Աբդուլահ Գյուլ. «Թուրքիան նշանակություն չի տալիս Շվեդիայի խորհրդարանի որոշմանը»
/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման առիթով հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է. «Մենք հիանալի գիտենք, թե ինչ միջոցներով են ընդունվում այդպիսի որոշումները: Մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս»:
Գյուլը նաեւ ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ որոշումը պատմաբանները չեն ընդունել, եւ այդ առիթով նա նշել է հետեւյալը. «Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ, երբ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց բանաձեւը` եթե հարցնեք «կողմ» քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի կարծիքը, ապա նրանք երեք բառ նույնիսկ չեն ասի ձեզ: Այդ մարդկանց գործողություններն ու որոշումներն ուղեկցվում են աննշան մոտիվներով: Պետք չէ այս ամենին մեծ նշանակություն տալ: Մենք չպետք է բարձրացնենք այն որոշումների նշանակությունը, որոնք հարգանք չեն ներշնչում մեզ», - հաղորդում է TRT-Rrussian:
Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւը: Բանաձեւում նշված էին նաեւ հայերի հետ զոհ դարձած ասորիների եւ պոնտացի հույների մասին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment