News.am. 9-3-2010- Այսօր` մարտի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա այցով մեկնում է Ֆրանսիա: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ այցելության ընթացքում, որին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսված չէ հանդիպում Է. Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջեւ:
Այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, հայ-թուրքական գործընթացն ու տարածաշրջանային այլ հարցերը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նշվում էր, որ համանախագահները Մամեդյարովին պետք է ներկայացնեն մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ հայկական կողմի պատասխանը։Tuesday, March 9, 2010
Փարիզում Էդվարդ Նալբանդյանի հանդիպում Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսված չէ
News.am. 9-3-2010- Այսօր` մարտի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա այցով մեկնում է Ֆրանսիա: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ այցելության ընթացքում, որին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսված չէ հանդիպում Է. Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջեւ:
Այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, հայ-թուրքական գործընթացն ու տարածաշրջանային այլ հարցերը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նշվում էր, որ համանախագահները Մամեդյարովին պետք է ներկայացնեն մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ հայկական կողմի պատասխանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment