Panorama.am. 3-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում հանդես է եկել օրակարգային մի շարք հարցեր արծարծող ելույթով: Այս մասին հայտնում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը:
Հայոց ցեղասպանության հարցին անդրադառնալով` թուրքական կառավարության ղեկավարը հերթական անգամ նշելով, որ դա պատմաբանների զբաղմունքի առարկան է` հույս է հայտնել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ըմբռնողական մոտեցում կցուցաբերի:
«ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը պատմության ամենաբարեհաջող շրջանն է ապրում: Հուսով եմ, որ այս տեսակ նախաձեռնություններով հնարավոր չի լինի վնաս հասցնել այդ համագործակցությանը: Այս պահին ես վստահում եմ Հայաստանի հետ շարունակվող կարգավորման գործընթացին հետևող Բարաք Օբամայի առաջնորդությանն ու ողջամտությանը, քանի որ վերջերս Կատար կատարած այցելությանս ժամանակ այդ թեմայով զրուցել եմ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ,- նշել է Էրդողանն ու հավելել,- մեկ անգամ ևս բոլորին սթափ դատողության կոչ եմ անում: Ուզում եմ հիշեցնել, որ ցեղասպանության հետ կապված պնդումները ճիշտ կլինի որոնել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում և արխիվներում»:Wednesday, March 3, 2010
Էրդողան. Այս պահին ես վստահում եմ Բարաք Օբամայի ողջամտությանը
Panorama.am. 3-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում հանդես է եկել օրակարգային մի շարք հարցեր արծարծող ելույթով: Այս մասին հայտնում է «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը:
Հայոց ցեղասպանության հարցին անդրադառնալով` թուրքական կառավարության ղեկավարը հերթական անգամ նշելով, որ դա պատմաբանների զբաղմունքի առարկան է` հույս է հայտնել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ըմբռնողական մոտեցում կցուցաբերի:
«ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը պատմության ամենաբարեհաջող շրջանն է ապրում: Հուսով եմ, որ այս տեսակ նախաձեռնություններով հնարավոր չի լինի վնաս հասցնել այդ համագործակցությանը: Այս պահին ես վստահում եմ Հայաստանի հետ շարունակվող կարգավորման գործընթացին հետևող Բարաք Օբամայի առաջնորդությանն ու ողջամտությանը, քանի որ վերջերս Կատար կատարած այցելությանս ժամանակ այդ թեմայով զրուցել եմ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ,- նշել է Էրդողանն ու հավելել,- մեկ անգամ ևս բոլորին սթափ դատողության կոչ եմ անում: Ուզում եմ հիշեցնել, որ ցեղասպանության հետ կապված պնդումները ճիշտ կլինի որոնել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում և արխիվներում»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment