/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ ընթացքում Հայաստանն երբեք առաջ չի քաշել Հայոց ցեղասպանության հարցը որպես նախապայման, սակայն չի էլ անտեսել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացման փաստը: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
«Սակայն, չնայած նման մոտեցմանը, Արձանագրությունների ստորագրումից հետո Անկարան կրկին սկսեց խոսել նախապայմանների լեզվով` հայտարարելով, թե Թուրքիան կարող է վավերացնել Արձանագրությունները 3 օրում: Ուրեմն ինչո՞ւ է Անկարան արհեստականորեն ձգձգում Արձանագրությունների վավերացումը, ինչո՞ւ է կրկին որպես նախապայման առաջ քաշում Ղարաբաղի հարցը կամ որպես պատրվակ բերում ՀՀ ՍԴ որոշումը»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքերով, Հայաստանն առաջընթաց է գրանցել Արձանագրությունների վավերացման գործընթացում: Ա.Կիրակոսյանը հիշեցրել է, որ ոչ Հայաստանը, ոչ մյուս երկրները, որոնք կողմ են հայ-թուրքական հաշտեցմանը, նախապայմաններ չեն տեսնում Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ: «Մենք չենք կարծում, որ հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր ջանքերը դատապարտված են: Մենք հուսով ենք, որ Անկարան ազնիվ է այս գործընթացում եւ նույնպես հավատում է հայ-թուրքական գործընթացի հաջողությանը»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:Saturday, March 13, 2010
Պատմական ենթահանձնաժողովը հարթակ է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման քննարկման համար
/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ ընթացքում Հայաստանն երբեք առաջ չի քաշել Հայոց ցեղասպանության հարցը որպես նախապայման, սակայն չի էլ անտեսել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացման փաստը: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
«Սակայն, չնայած նման մոտեցմանը, Արձանագրությունների ստորագրումից հետո Անկարան կրկին սկսեց խոսել նախապայմանների լեզվով` հայտարարելով, թե Թուրքիան կարող է վավերացնել Արձանագրությունները 3 օրում: Ուրեմն ինչո՞ւ է Անկարան արհեստականորեն ձգձգում Արձանագրությունների վավերացումը, ինչո՞ւ է կրկին որպես նախապայման առաջ քաշում Ղարաբաղի հարցը կամ որպես պատրվակ բերում ՀՀ ՍԴ որոշումը»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքերով, Հայաստանն առաջընթաց է գրանցել Արձանագրությունների վավերացման գործընթացում: Ա.Կիրակոսյանը հիշեցրել է, որ ոչ Հայաստանը, ոչ մյուս երկրները, որոնք կողմ են հայ-թուրքական հաշտեցմանը, նախապայմաններ չեն տեսնում Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ: «Մենք չենք կարծում, որ հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր ջանքերը դատապարտված են: Մենք հուսով ենք, որ Անկարան ազնիվ է այս գործընթացում եւ նույնպես հավատում է հայ-թուրքական գործընթացի հաջողությանը»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment