
/PanARMENIAN.Net/ 08.03.2010 - Բոլորի կողմից սիրված ԱՄՆ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Բարաք Օբաման, որը նախագահ դառնալու դեպքում խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այնուհետեւ դրժել էր խոստումը, բողոքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումից:
Ռոբերտ Ֆիսկ. Ի դժբախտություն Օբամայի կան մարդիկ, ովքեր հիշում են Հայոց ցեղասպանությունը Նա նույնիսկ խնդրել է հանձնաժողովի անդամներին չասել ճշմարտությունը 1915-ին սպանված 1.5 մլն հայերի մասին: Բայց լավ է, որ հանձնաժողովը չի զիջել, չնայած դա ոչ մի օգուտ չունի: Այդ մասին գրում է բրիտանական The Independent թերթի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը: «Իհարկե, թուրք դեսպանին ետ են կանչել զայրույթի ազդեցության տակ: Բայց պարզ է մի բան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում բանաձեւի քվեարկություն չի լինելու»,- գրում է թերթի մեկնաբանը:
Նրա կարծիքով, Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ ԱՄՆ հայկական համայնքն ուժեղ լոբբի ունի եւ թուրքական լոբբին կորցրել է եվրոպական լոբբիի աջակցությունը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
No comments:
Post a Comment