News.am. 9-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պատասխանել է լրագրողների հարցերին։
Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձեւի ընդունմանը, ասել է, որ մինչ ԱՄՆ-ից հստակ ուղերձ չստանան՝ Անկարա ետ կանչված դեսպան Նամըք Թանը չի վերադառնա Վաշինգտոն։
Նշենք, որ մինչ Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի դեմ համարժեք քայլ է լինելու։
Թուքիայի վարչապետը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ ստանալու «Ֆայսալ թագավորի մրցանակը»:
Tuesday, March 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment