Sunday, March 7, 2010

Վիկ Դարչինյանը հաղթել է Ռոդրիգո Գուերրերոյին մեկական միավորով

/PanARMENIAN.Net/ 07.03.2010- Մարտի 6-ին ԱՄՆ-ի Agua Calente հարթակում աշխարհի մրցումների WBA/IBF մեկնարկի թեթեւքաշային մրցամարտում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մեծ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոդրիգո Գուերրերոյի հետ մենամարտելիս: Մենամարտի սկզբում Գուերրերոն հաջողությամբ դիմադրում էր Դարչինյանին, սակայն հայ բռնցքամարտիկի հարվածներն ավելի ու ավելի ուժեղանում էին եւ ավելի դիպուկ էին դառնում: Մենամարտը տեւեց 12 ռաունդ: Երեք դատավորներն էլ հաղթանակը Դարչինյանին տվեցին, եւ նա 118:110, 117:111, 120:108 հաշվով ճանաչվեց հաղթող:

No comments: