/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջիկա քննարկումը ոգեւորություն է առաջ բերել հայ համայնքում: Բանաձեւում 1915-23թթ. Օսմանյան Կայսրության ողբերգական իրադարձությունները գնահատվում են որպես Ցեղասպանություն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահ Հարություն Առաքելյանը:
Առաքելյանի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպություններին է դիմել, որպեսզի խոչընդոտի բանաձեւի ընդունմանը, սակայն կտրուկ մերժում է ստացել, որը պարզաբանվում է նրանով, որ ԱՄՆ Կոնգրեսը պատմության խմբագրման վայր չէ:
Հարությունը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից շատ անհրաժեշտ է ԱՄՆ-ին, եւ եթե հանկարծ հանձնաժողովը դրական եզրակացություն չտա կամ էլ ԱՄՆ նախագահը չարտասանի «ցեղասպանություն» բառը, պետք չէ հուսահատվել: «Քանի որ, ըստ էության, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տա, պարզապես Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցուցակը կհամալրվի եւս մեկով: Մենք պետք է այդ հարցը լուծենք միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն Հաագայի Միջազգային դատարան դիմենք»,- նկատեց նա:
Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահն ընդգծեց, որ Թուրքիան մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել, եւ նրան պետք է պատասխանատվության ենթարկել Միջազգային դատարանում: «Դրա համար հարկավոր է հավաքել Ցեղասպանությանն առնչվող բոլոր փաստաբանական նյութերը եւ դրանք դատարան ներկայացնել: Բայց մինչ այդ ՀՀ խորհրդարանը պետք է որոշում ընդունի այն մասին, որ Միջազգային դատարանի վճիռները պետք է տարածվեն նաեւ Հայաստանի վրա»,- պարզաբանեց Առաքելյանը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Ռամկավար-Ազատական կուսակցությունը ստեղծվել է 1921 թ. Կոստանդնուպոլսում: Կուսակցության նպատակն էր պահպանել միասնական Հայաստանի անկախությունը, պաշտպանել հայկական քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային շահերը: 1947 թ. կուսակցության 8-րդ համագումարում հայտարարություն է ընդունվում, որում ասվում էր, որ կուսակցությունը հավատարիմ է մնում բուրժուական գաղափարախոսությանը, սակայն դա չի կարող պատճառ լինել այլ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ուսմունք վարող ուղղությունների դեմ պայքար մղելու: Կուսակցությունը պրոպագանդում էր խաղաղ գոյակցություն եւ աջակցում էր գաղութատիրական երկրներում ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարին: ՌԱԿ-ը շրջանակներ ունի աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա համախմբված հայկական համայնք` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հունաստանում եւ այլուր: Կուսակցության պաշտոնաթերթերն են` «Զարթօնք», «Նոր օր», «Պայքար» պարբերականները:Wednesday, March 3, 2010
Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից շատ անհրաժեշտ է ԱՄՆ-ին
/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջիկա քննարկումը ոգեւորություն է առաջ բերել հայ համայնքում: Բանաձեւում 1915-23թթ. Օսմանյան Կայսրության ողբերգական իրադարձությունները գնահատվում են որպես Ցեղասպանություն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահ Հարություն Առաքելյանը:
Առաքելյանի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպություններին է դիմել, որպեսզի խոչընդոտի բանաձեւի ընդունմանը, սակայն կտրուկ մերժում է ստացել, որը պարզաբանվում է նրանով, որ ԱՄՆ Կոնգրեսը պատմության խմբագրման վայր չէ:
Հարությունը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենից շատ անհրաժեշտ է ԱՄՆ-ին, եւ եթե հանկարծ հանձնաժողովը դրական եզրակացություն չտա կամ էլ ԱՄՆ նախագահը չարտասանի «ցեղասպանություն» բառը, պետք չէ հուսահատվել: «Քանի որ, ըստ էության, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տա, պարզապես Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցուցակը կհամալրվի եւս մեկով: Մենք պետք է այդ հարցը լուծենք միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն Հաագայի Միջազգային դատարան դիմենք»,- նկատեց նա:
Ռամկավար-Ազատական կուսակցության վարչության նախագահն ընդգծեց, որ Թուրքիան մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել, եւ նրան պետք է պատասխանատվության ենթարկել Միջազգային դատարանում: «Դրա համար հարկավոր է հավաքել Ցեղասպանությանն առնչվող բոլոր փաստաբանական նյութերը եւ դրանք դատարան ներկայացնել: Բայց մինչ այդ ՀՀ խորհրդարանը պետք է որոշում ընդունի այն մասին, որ Միջազգային դատարանի վճիռները պետք է տարածվեն նաեւ Հայաստանի վրա»,- պարզաբանեց Առաքելյանը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Ռամկավար-Ազատական կուսակցությունը ստեղծվել է 1921 թ. Կոստանդնուպոլսում: Կուսակցության նպատակն էր պահպանել միասնական Հայաստանի անկախությունը, պաշտպանել հայկական քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային շահերը: 1947 թ. կուսակցության 8-րդ համագումարում հայտարարություն է ընդունվում, որում ասվում էր, որ կուսակցությունը հավատարիմ է մնում բուրժուական գաղափարախոսությանը, սակայն դա չի կարող պատճառ լինել այլ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ուսմունք վարող ուղղությունների դեմ պայքար մղելու: Կուսակցությունը պրոպագանդում էր խաղաղ գոյակցություն եւ աջակցում էր գաղութատիրական երկրներում ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարին: ՌԱԿ-ը շրջանակներ ունի աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա համախմբված հայկական համայնք` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հունաստանում եւ այլուր: Կուսակցության պաշտոնաթերթերն են` «Զարթօնք», «Նոր օր», «Պայքար» պարբերականները:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment